Իսրայելին մի քանի օր է մնում իր հակահրթիռային պաշարների լիակատար սպառելուն. Բրիտանական վերլուծական կենտրոն
ՄիջազգայինԲրիտանական առաջատար պաշտպանական վերլուծական կենտրոնը՝ «Royal United Services Institute»-ը (RUSI), կարծում է, որ Իսրայելին ընդամենը մի քանի օր է մնում իր «Arrow» (եւ մնացած բոլոր) հակահրթիռային պաշարների լիակատար սպառելուն: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները չի կարողանա արագորեն ամրապնդել իր դաշնակցի հակահրթիռային պաշտպանությունը. ամերիկացիները Իրանի հետ պատերազմի ընթացքում արդեն իսկ ծախսել են իրենց THAAD զինանոցի մոտ 40%-ը: Այս տեսակի հրթիռների մնացած պաշարները կբավականացնեն մոտ երեք շաբաթ ինտենսիվ մարտերի համար:
Այս ֆոնին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ավարտել «Epic Fury» գործողությունը: Մնացած միակ անորոշությունը ցամաքային ուժերի տեղակայումն է, բայց դրանք կարող են տեղակայվել այլ անունով գործողության մեջ, և Ջոնսոնը անկեղծ է այս հարցում:

