ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են հարվածել Բուշերի ատոմակայանին. Իրանական փորձագետ
ՄիջազգայինԱռնվազն տարօրինակ, իրականում մեսիջ հիշեցնող հայտարարություն հնչեցրեց Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավար Գրոսին, ով մինչ այս քանիցս ընդգծված իսրայելամետ հակումներ է դրսեւորել: Ըստ նրա, միայն միջուկային հարվածը կարող է ոչնչացնել Իրանի միջուկային հնարավորությունները։
Մեկնաբանելով, իրանական փորձագետը գրում է. «Ես ունեմ հուսալի տեղեկություններ, որ ԱՄՆ-ն և Իսրայելը մտադիր են հարվածել Բուշերի ատոմակայանին։
Նպատակն է ցնցել Իրանին և ստիպել նրան` նստել բանակցությունների սեղանի շուրջ, և այդ ցնցումից հետո փորձել ցամաքային ուժեր իջեցնել մեր երկրի մի մասում։
Իրանի ղեկավարությունն ունի 24 ժամից էլ պակաս ժամանակ՝ Իսրայելին հարվածելու համար այնպես, որ ԱՄՆ-ն հետ պահի նման գործողություններ ձեռնարկելուց»։

