Իրանում եւ Իսրայելում ամենահավանական տարբերակն են համարում, որ ԱՄՆ մոտ ապագայում դուրս կգա այս պատերազմից
ՄիջազգայինԻրանում, ասենք նաեւ Իսրայելում ամենահավանական տարբերակն են համարում, որ Միացյալ Նահանգները մոտ ապագայում դուրս կգա այս պատերազմից։
«Նույնիսկ եթե նրանք դիմեն ցամաքային միջամտության կամ կրիտիկական ռմբակոծության, այս քայլերից ոչ մեկը ապագա չունի։ Վերջիվերջո, նրանք դուրս կգան՝ թողնելով Իսրայելին թիկունքում։ Իսրայելական նախագիծը ձախողվել է, և այս պահից մինչև այս համակարգի փլուզումը այն միայն պարտության կհանդիպի»,- կարծում է իրանական աղբյուրը։
Ըստ այդմ, Թեհրանում կարծում են, որ յուրաքանչյուր պետություն, ով Իսրայելին համարում էր չարիքի փոքրագույն մասը, հիմա ստիպված է լինելու լրջորեն վերանայել այդ դիրքորոշումը՝ թե՛ իրենց ազգային շահերի, թե՛ տարածաշրջանային ընդհանուր շահերի առումով։

