«ԵՍ ՉԷԻ ՈՒԶՈՒՄ, ԻՆՁ ՀԱՄՈԶԵՑԻՆ»

Վերլուծություն

­Հի­շո՞ւմ եք «Ոս­կե ցլի­կի» Պո­ղո­սին: Ն­րա փայ­լուն ար­դա­րա­ցու­մը մեր օ­րե­րում, Թ­րամ­փի բա­ռա­պա­շա­րով, ստա­ցավ մո­տա­վո­րա­պես այս տես­քը` «Ես չէի ու­զում, ինձ հա­մո­զե­ցին»: Մո­տա­վո­րա­պես այդ­պես նա­խօ­րեին ար­դա­րա­ցավ Թ­րամ­փը` Ի­րա­նում պա­տե­րազմ սկսե­լու հետ կապ­ված:

ԻՆՉՈՒ ԹՐԱՄՓԸ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑ» ԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Ա­վե­լին, Թ­րամ­փը նաեւ մատ­նան­շեց, թե հատ­կա­պես ով «ի­րեն հա­մո­զեց», հա­մե­նայն­դեպս, թե ա­ռա­ջի­նը ով հնչեց­րեց Ի­րա­նի հետ պա­տե­րազ­մի գա­ղա­փա­րը. «Փիթ Հեգ­սեթն ա­ռա­ջինն էր, որ խո­սեց։ Նա էր, ով ա­սաց. «Ե­կեք ա­նենք դա»»: Դա­տե­լով դեմ­քի այն ար­տա­հայ­տութ­յու­նից, որն այդ պա­հին ստա­ցավ նա­խա­գա­հի այդ խոս­քին ներ­կա գտնվող ԱՄՆ պա­տե­րազ­մի նա­խա­րար Փի­թեր Հեգ­սե­թը, նա առն­վազն գոհ չէր այդ բա­ցա­հայ­տու­մից։

­Թե ին­չու, կա­րե­լի է կռա­հել, եւ դա շատ խո­րը տա­նող ի­րա­վի­ճակ է բա­ցա­հայ­տում: Ու պատ­կերն ամ­բող­ջութ­յամբ հաս­կա­նա­լու հա­մար, սկսենք այն մտա­վա­խութ­յուն­նե­րից, ո­րոնք այս օ­րե­րին հնչում են Ի­րա­նից, եւ ո­րոնց մա­սին մեր նա­խորդ հրա­պա­րակ­ման մեջ խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք: Այս­պես, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը վստահ են, որ այս օ­րե­րին իս­րա­յել­յան է­լի­տան կազ­մա­կեր­պում է ոչ թե պար­զա­պես ան­նա­խա­դեպ, այլ, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, պատ­մա­կան մասշ­տա­բի պրո­վո­կա­ցիա: Ա­վե­լի տե­ղին կլի­ներ ա­սե­լը` բիբ­լիա­կան մասշ­տա­բի: Այս­պես, Իս­րա­յե­լում կրո­նա­կան ուղղ­վա­ծութ­յան միան­գա­մայն կոնկ­րետ շեր­տեր, ո­րոնք, նման է, որ մեծ ազ­դե­ցութ­յուն ու­նեն իշ­խա­նա­կան է­լի­տա­յում, ակ­տի­վո­րեն խո­սում են «Մե­սիա­յի գալստ­յան» մա­սին, ո­րը, ըստ այդ թե­զե­րի, պետք է տե­ղի ու­նե­նա հենց այս ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Պատ­կերն ա­վե­լի հաս­կա­նա­լի լի­նե­լու հա­մար ընդգ­ծենք, որ ան­գամ Նե­թան­յա­հուն այդ մա­սին խո­սեց հրա­պա­րա­կավ: Իսկ «Մե­սիա­յի գալս­տին» պետք է նա­խոր­դի այլ կրո­նա­կան սրբա­վայ­րե­րի կոր­ծա­նու­մը: Խոս­քը ա­ռա­ջին հեր­թին իս­լա­մա­կան հիմ­նա­կան սրբա­վայ­րե­րից մե­կի` Ալ-Ակ­սա մզկի­թա­յին հա­մա­լի­րի մա­սին է, ո­րը, ըստ են­թադ­րութ­յու­ննե­րի, կա­ռուց­ված է Սո­ղո­մո­նի տա­ճա­րի վրա: Այ­սինքն, պետք է քան­դել իս­լա­մա­կան կրո­նա­կան հա­մա­լիրն ու վե­րա­կանգ­նել Սո­ղո­մո­նի տա­ճա­րը:

Ե­թե ո­մանք մտա­ծեն, թե այս գա­ղա­փա­րա­խո­սութ­յունն ըն­դա­մե­նը կրո­նա­կան դոգ­մա է, ո­րի ի­րա­կա­նա­ցու­մը եր­բե­ւէ թույլ չի տա այն­պի­սի աշ­խար­հիկ պե­տու­թուն, ինչ­պի­սին է Իս­րա­յե­լը, կա­րող են չա­րա­չար սխալ­վել: Թե կոնկ­րետ ինչ տես­լա­կան­ներ են դրված այս գա­ղա­փար­նե­րի հիմ­քում, դժվար է միան­շա­նակ ա­սել` քա­ղա­քա­կա՞ն, աշ­խար­հա­քա­ղա­քա­կա՞ն, անձ­նա­կան շա­հե­րի՞, թե ինչ: Բայց մեկ բան հաս­տատ է` ոչ միայն Նե­թան­յա­հուն, այլ նրա կա­ռա­վա­րութ­յան, իս­րա­յել­յան է­լի­տա­յի եւ այլ ա­վե­լի գլո­բալ եւ շատ դեպ­քե­րում` ոչ հրա­պա­րա­կա­յին, բայց միան­գա­մայն ազ­դե­ցիկ կրո­նա­քա­ղա­քա­կան խմբա­վո­րում­նե­րի մի շարք ազ­դե­ցիկ ներ­կա­յա­ցու­ցիչներ քա­նիցս խո­սել են Ալ–Ակսան քան­դե­լու եւ տա­ճա­րը վե­րա­կանգ­նե­լու մա­սին:

Ու հի­մա վե­րա­դառ­նանք ԱՄՆ պա­տե­րազ­մի նա­խա­րա­րին: Ի դեպ, ժա­մա­նա­կին շա­տերն ապ­շե­ցին, որ հենց Փիթ Հեգ­սե­թին Թ­րամփն ա­ռա­ջադ­րեց Պեն­տա­գո­նի ղե­կա­վա­րի պաշ­տո­նին: Մինչ այդ, ռազ­մա­կան աս­պա­րե­զում ո­րե­ւէ բա­նով աչ­քի չըն­կած, մի­ջի­նից ցածր աս­տի­ճա­նի նախ­կին սպա, բա­նա­կա­յին կյան­քից հե­տո եր­կար ժա­մա­նակ լրագ­րող աշ­խա­տած Հեգ­սե­թը, ի­հար­կե, ո­րե­ւէ բա­նով աշ­խար­հի ու­ժե­ղա­գույն բա­նակ­նե­րից մե­կի հրա­մա­նա­տա­րի դիր­քին չէր կա­րող հա­մա­պա­տաս­խա­նել: Ու քա­նի որ ԱՄՆ­–ում հատ­կա­պես նման բարձ­րա­գույն պաշ­տոն­նե­րի պա­տա­հա­կան ան­ձանց չեն նստեց­նում, նրա նշա­նա­կու­մը ե­կավ հու­շե­լու, որ ո­րո­շա­կի ազ­դե­ցիկ ու­ժեր կանգ­նած են Հեգ­սե­թի նշա­նակ­ման հիմ­քե­րին: Ու Թ­րամ­փի հի­շա­տակ­ված բա­ցա­հայ­տու­մը, որ հենց նա է ա­ռա­ջի­նը սկսել հա­մո­զել` հար­ձակ­վել Ի­րա­նի վրա, մի բան, ո­րից մինչ այդ խու­սա­փել են ԱՄՆ բո­լոր նա­խա­գահ­նե­րը, ե­կավ հու­շե­լու, թե Հեգ­սե­թի նշա­նա­կումն ու ա­ռա­քե­լութ­յունն ին­չում էր կա­յա­նում: Ա­մե­րիկ­յան բա­նա­կի ո­րե­ւէ լուրջ սպա (նաեւ` նախ­կին), ո­րե­ւէ հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ ի սկզբա­նե էլ, մեղմ ա­սած, ո­գե­ւոր­ված չէին Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մով, այն հա­մա­րե­լով` որ­պես ճա­հիճ: Իսկ ա­հա նրանց բո­լո­րի ղե­կա­վար Հեգ­սե­թը պա­տե­րազմն սկսե­լու ակ­տիվ քա­րո­զիչն էր: Ի­հար­կե, դա կա­րե­լի է վե­րագ­րել նրա ռազ­մա­կան, մեղմ ա­սած, ան­փոր­ձութ­յա­նը. մի ո­րոշ ժա­մա­նակ ե­ղել է Ի­րա­քում եւ կա­րող էր անձ­նա­կան տպա­վո­րութ­յուն ու­նե­նալ, որ Ի­րա­նի դեպ­քում եւս նույնն է լի­նե­լու: Բայց ե­թե այդ կար­գի ոչ պրո­ֆե­սիո­նալ էր, նա հաս­տատ Պեն­տա­գո­նի ոչ թե ղե­կա­վար, այլ շար­քա­յին աշ­խա­տա­կից էլ ե­րե­ւի չդառ­նար...

Այս­պի­սով, ինչ­պես ժա­մա­նա­կին ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, Հեգ­սե­թի մարմ­նի դաջ­վածք­նե­րը շատ բան են հու­շում նրա ի­րա­կան հա­կում­նե­րի մա­սին (iravunk.com/?p=336425&l=am): Խա­չակ­րաց ար­շա­վանք­նե­րի եւ կ­րո­նա­կան պա­տե­րազ­մի գա­ղա­փա­րի սիմ­վո­լի­կա, լա­տի­նե­րեն Deus vult («Աստ­ված կա­մե­նում է») կար­գա­խո­սը` առա­ջին խա­չակ­րաց ար­շա­վան­քի բա­նակ­նե­րի մար­տա­կան ​​կո­չը եւ զի­նան­շա­նը, «Ես չեմ ե­կել խա­ղա­ղութ­յուն բե­րե­լու, այլ սուր» ար­տա­հայ­տութ­յու­նը եւ այլն: Հեգ­սե­թը քա­նիցս հրա­պա­րա­կավ խո­սել է Տա­ճա­րի լե­ռան վրա Սո­ղո­մո­նի տա­ճա­րի հնա­րա­վոր «հրա­շա­գործ վե­րա­կանգն­ման» եւ դրան հա­ջոր­դող Ար­մա­գե­դո­նի մա­սին:

Возможно, это изображение текст

Նույն թե­զե­րը, ո­րոնք, կրկնենք, այ­սօր հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ա­ռաջ է տա­նում Նե­թան­յա­հու­ի թիմն ու դրա թի­կուն­քին կանգ­նած քիչ տե­սա­նե­լի ու­ժա­յին հա­մա­կար­գը: Ու սա ար­դեն սկսում է հու­շել, թե ինչ­պես թույլ ռազ­մա­կան կա­րո­ղութ­յուն­ներ ու­նե­ցող եւ կրո­նա­կան մո­լե­ռան­դութ­յուն ի ցույց դնող Հեգ­սե­թը հայտն­վեց ԱՄՆ պա­տե­րազ­մի նա­խա­րա­րի պաշ­տո­նում ու կոնկ­րետ ինչ շա­հեր ա­ռաջ մղե­լու հա­մար:

ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱ՞ՄԲ

Ի­հար­կե, այս ա­մե­նի ֆո­նին, միան­գա­մից է հարց ա­ռա­ջա­նում` ի­րա­կա­նում Հեգ­սեթն ԱՄՆ կա­ռա­վա­րութ­յու­նում սե­փա­կան երկ­րի՞, թե Նե­թան­յա­հու­ի շա­հերն է պաշտ­պա­նում: Չ­նա­յած, կա ոչ պա­կաս կա­րե­ւոր այլ հարց` իսկ ին­չո՞ւ Թ­րամ­փը ո­րո­շեց բա­ցա­հայ­տել Հեգ­սե­թի ի­րա­կան դե­րը Ի­րա­նի դեմ պա­տե­րազմ սկսե­լու հար­ցում...

Ան­կախ այն բա­նից, թե ներ­կա­յումս ով ինչ պատ­կե­րա­ցում ու­նի Թ­րամ­փի մտա­վոր կա­րո­ղութ­յուն­նե­րի մա­սին, մեկ բան հաս­տատ է` նա միան­շա­նակ գի­տակ­ցում է, որ ներ­քաշ­վել է խո­րը ճահ­ճի մեջ, որ­տե­ղից ել­նե­լով, կա­րող է պար­զա­պես հայտն­վել բան­տում: Ա­մեն դեպ­քում, որ նա պատ­մութ­յան մեջ է մտնե­լու որ­պես մի նա­խա­գահ, ով, ի տար­բե­րութ­յուն իր բո­լոր նա­խորդ­նե­րի, հի­մա­րութ­յուն ու­նե­ցավ մտնել Ի­րա­նի դեմ պա­տե­րազմ կոչ­վող ճա­հի­ճը:

Ել­քի ու­ղի­ներ սա­կայն Թ­րամ­փը դեռ ու­նի. պետք է պար­զա­պես կա­րո­ղա­նա լե­զու գտնել Թեհ­րա­նի հետ, այդ թվում` մատ­նան­շե­լով, որ նրանց ի­րա­կան թշնա­մին ա­մեն­եւին էլ ին­քը չէ, այլ այն սար­դոս­տայ­նը, ո­րը հյու­սել են Թել Ա­վի­վում: Ու չբա­ցա­ռենք, որ որ­պես պա­տե­րազ­մի դրդիչ մատ­նան­շե­լով Նե­թան­յա­հու­ի դրա­ծո հի­շեց­նող Հեգ­սե­թին, Թ­րամ­փը հենց այդ ել­քի ուղ­ղութ­յունն է բռնել: Ա­ռա­վել եւս, որ հենց նույն օ­րը նա սկսեց հա­մա­ռո­րեն խո­սել Ի­րա­նի հետ բա­նակ­ցե­լու մա­սին: Այն հա­մա­ռութ­յամբ, որ բա­նը հա­սավ զա­վեշ­տի. ի պա­տաս­խան Թեհ­րա­նի հեր­քում­նե­րի, թե ոչ մի բա­նակ­ցութ­յուն էլ չկա, Թ­րամփն ար­ձա­գան­քեց, թե դուք տեղ­յակ չեք, բա­նակ­ցում ենք: Ու բա­նը հա­սավ նրան, որ ան­գամ պա­տե­րազ­մի դա­դա­րեց­ման օր է մատ­նանշ­վում:

Ի­հար­կե, Ի­րա­նում սա բե­րեց մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի, թե Թ­րամփն այս­պի­սով պար­զա­պես փոր­ձում է ժա­մա­նակ շա­հել: Այն է` տա­րա­ծաշր­ջան է նե­տում ցա­մա­քա­յին ստո­րա­բա­ժա­նում­ներ, օ­պե­րա­ցիա է պատ­րաս­տում եւ, հի­մա պետք է Ի­րա­նին խա­բե­լով, ժա­մա­նակ ստա­նալ, որ այդ նա­խա­պատ­րաս­տութ­յունն ա­վար­տի: Բայց միայն այն, որ Ի­րա­նում կա այդ տե­սա­կե­տը, այ­սինքն` ի­րա­նա­կան բա­նակն ու­շադ­րութ­յամբ հե­տե­ւում է ա­մե­րիկ­յան այդ բո­լոր զո­րա­շար­ժե­րին` դրա դեմ, թե­րեւս, նա­խա­պատ­րաս­տե­լով հա­կա­քայ­լեր, գա­լիս է հու­շե­լու, որ ե­թե ժա­մա­նակ շա­հելն է Թ­րամ­փի նպա­տա­կը, ա­պա նա ա­նի­մաստ է մտել Թեհ­րա­նին խա­բե­լու նման խա­ղե­րի մեջ:

­Կար­ծես թե քիչ ի­րա­տե­սա­կան է, որ գործ ու­նենք նման պար­զու­նակ սխե­մա­յի հետ` Ի­րա­նին խա­բել, թե բա­նակ­ցում ենք, դուք չգի­տեք, եւ տա­կից պատ­րաստ­վել ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի:

­Բայց, կրկնենք, ե­թե Թ­րամփն ի­րոք վստա­հա­բար է խո­սում բա­նակ­ցե­լու մա­սին, ա­պա դա եւս առն­վազն տա­րօ­րի­նակ տեսք ու­նի, երբ Թեհ­րա­նը բո­լոր խո­ղո­վակ­նե­րով դա հեր­քում է:

Այս ամ­բողջ պատ­մութ­յու­նը կա­րող է տրա­մա­բա­նա­կան տեսք ստա­նալ մեկ բա­ցատ­րութ­յան դեպ­քում. Թ­րամ­փը միջ­նոր­դի մի­ջո­ցով է բա­նակ­ցում Թեհ­րա­նի հետ: Այս դեպ­քում եր­կու կողմն էլ ճիշտ կլի­նեն` Թ­րամ­փը բա­նակ­ցում է եւ իր խոս­քով` ոչ Ի­րա­նի Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի հետ, իսկ Թեհ­րա­նը չի բա­նակ­ցում Թ­րամ­փի հետ, այլ մի­գու­ցե դեռ նախ­նա­կան զրույց­ներ ու­նեն միջ­նոր­դի հետ: Ու երբ սրան ա­վե­լաց­նում ենք նա­խօ­րեին Լավ­րո­վի եւ Ա­րաղ­չու մի­ջեւ ե­ղած հե­ռա­խո­սազ­րույ­ցի փաս­տը, ինչ­պես նաեւ ռուս­–ա­մե­րիկ­յան կրկին աշ­խու­ժաց­ված շփում­նե­րը, ա­պա դրա­նից կա­րող է ո­րո­շա­կի տրա­մա­բա­նա­կան շղթա ձե­ւա­վոր­վել: Ի վեր­ջո, շատ փոր­ձա­գետ­ներ են ե­կել եզ­րա­կա­ցութ­յան, որ Մոսկ­վան կա­րող է դառ­նալ ԱՄՆ­–ի եւ Ի­րա­նի մի­ջեւ միակ ռեալ բա­նակ­ցա­յին միջ­նոր­դը:

­Սա­կայն միջ­նոր­դա­վոր­ված, թե ա­ռանց դրա, մեկ է, Ի­րանն ու­նի միան­գա­մայն կոնկ­րետ պա­հանջ­ներ, ա­ռանց ո­րոնց բա­վա­րար­ման, ոչ մի հաշ­տութ­յուն չի կա­րող լինել: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, որ սա պետք է լի­նի վերջ­նա­կան հաշ­տութ­յուն, ո­րը կբա­ցա­ռի նոր պա­տե­րազ­մը: Ա­պա, որ ԱՄՆ–ն դա­դա­րի քի­թը խո­թել Ի­րա­նի գոր­ծե­րի մեջ, հե­ռաց­նի իր բա­զա­նե­րը ի­րա­նա­կան ազ­դե­ցութ­յան դաշ­տից, Հոր­մու­զի նե­ղու­ցի, պատ­ժա­մի­ջոց­նե­րի վե­րաց­ման հար­ցե­րը եւ այն: Ընդ ո­րում, ԱՄՆ­–ի կող­մից այդ ուղ­ղութ­յամբ ո­րո­շա­կի քայ­լեր այս պա­հին էլ կան: Այդ թվում, զոր­քե­րը վերջ­նա­կա­նա­պես հա­նեց Ի­րա­քից (բա­ցա­ռութ­յամբ քրդա­կան գո­տու, որ­տեղ էլ կենտ­րո­նա­ցել են Ի­րա­նի հար­ված­նե­րը), եւ տա­րա­ծաշր­ջանն այդ փաստն ըն­կա­լում է` որ­պես Թեհ­րա­նի եւ պրոի­րա­նա­կան ու­ժե­րի հաղ­թա­նակ 22 տար­վա պա­տե­րազ­մից հե­տո: Թ­րամ­փը խո­սեց նաեւ Հոր­մու­զի նե­ղու­ցում ա­մե­րի­կա­–ի­րա­նա­կան հա­մա­տեղ վե­րահս­կո­ղութ­յան մա­սին, ո­րը մի­գու­ցե Թեհ­րա­նը մեր­ժի, բայց Վա­շինգ­տո­նի կող­մից դա մեծ զի­ջում է: Եվ այդ­պես շա­րու­նակ: Իսկ Իրա­նը, ըստ Թ­րամ­փի, ըն­դա­մե­նը պետք է հաս­տա­տի, թե չի պատ­րաստ­վում մի­ջու­կա­յին զենք ստեղ­ծել: Մի բան, որն ա­սել է բազ­միցս, սա­կայն դա Թ­րամ­փին հնա­րա­վո­րութ­յուն կտա ի­րեն հաղ­թող հռչա­կե­լով, անց­նել նե­րա­մե­րիկ­յան հու­նից դուրս ե­կած թե­մա­նե­րի կար­գա­վոր­մա­նը:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Ի­հար­կե, պա­տե­րազմ թե խա­ղա­ղութ­յուն հար­ցում կա մեկ մեծ հար­ցա­կան` իսկ ի՞նչ կա­սի Նե­թան­յա­հուն, ում հա­մար այդ խա­ղա­ղութ­յու­նը կա­րող է դառ­նալ անձ­նա­կան կամ թի­մա­յին կոր­ծա­նում: Բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում է, թե Թ­րամ­փին ինչ կա­սի, դա էլ կա­նի, թեեւ ու­զում է շա­րու­նա­կել պա­տե­րազ­մը: Բայց փաս­տը, որ ի­րա­նա­կան հրթիռ­ներն այս օ­րե­րին գրե­թե ա­նար­գել են հար­վա­ծում Իս­րա­յե­լին, գա­լիս է հու­շե­լու, որ պա­տե­րազմ շա­րու­նա­կե­լու պո­տենց­իալ պար­զա­պես չկա:

Իսկ մյուս կող­մից, կա­րող է դի­մել մասշ­տա­բա­յին պրո­վո­կա­ցիա­նե­րի, այդ թվում` Ալ–Ակ­սա­յի ոչն­չաց­մա­նը կամ նույ­նիսկ մի­ջու­կա­յին հար­վա­ծի: Ալ–Ա­կսա­յի ոչն­չաց­ման դեպ­քում հաս­տատ իր դեմ է հա­նե­լու ողջ իս­լա­մա­կան աշ­խար­հը, ան­կախ այն բա­նից, որ ա­րա­բա­կան կոնկ­րետ շեյ­խե­րի հետ ու­նի լավ հա­րա­բե­րութ­յուն­ներ: Մի­ջու­կա­յին զեն­քի դեպ­քում էլ, ինչ­պես Թեհ­րա­նը, ա­սենք նաեւ Շոյ­գուն ակ­նար­կեց, Ի­րա­նը դեռ իր տրա­մադ­րութ­յան տակ ու­նի մի շարք զի­նա­տե­սակ­ներ, ո­րոնք կա­րող են ոչն­չաց­նել ոչ միայն Իս­րա­յե­լը, այլ ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը. ակ­նար­կը ե­րե­ւի թա­փան­ցիկ է: Այ­սինքն, ոչ թե տա­րաբ­նույթ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, այլ ռազ­մա­կան ի­րա­վի­ճակն է գա­լիս հու­շե­լու, որ այս պատ­մութ­յան հան­գու­ցա­լու­ծու­մը մոտ է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում