Ոչ մի ակնկալիք չունեմ՝ ո՛չ Նիկոլի իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից. Ղուկասյան

Ներքաղաքական

Զոհված ու անհետ կորած զինվորների հարազատները 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցի հանրայնացման պահանջով երեկ բողոքի ցույց իրականացրին Ազգային ժողովի շենքի դիմաց: Բողոքի ակցիայի նախաձեռնողներից 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ ԱՐՍԵՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ուշագրավ մանրամասներ ներկայացրեց հանձնաժողովի իրականացրած աշխատանքների վերաբերյալ:

— ԱԺ Քննիչ հանձնաժողովի անդամ պետք է լինեի, անունս որոշված էր, որ պետք է լիներ, առաջին նիստը եղավ, խաբար էլ չեղա, արանքում շատ գեղեցիկ ձեւով ֆուկ արեցին: Գիտեին՝ չե՛մ լռելու, պահանջելու եմ, խոսելու եմ: Սայլը տեղից չի շարժվում, պատերազմի մեղավորներն այդպես էլ պատասխանատվություն չեն կրում: Դավաճաններն այնտեղ դավաճանել են, այսօր եկել, պաշտոններ են զբաղեցնում: Անունները գիտեմ, չեմ կարող անուններ տալ: Ջալալ Հարությունյանը դատվել է մի դրվագով, էլ ուրիշ ո՞վ է դատվել, թող մեկին ցույց տան: Էլ ոչ մի ակնկալիք չունեմ՝ ո՛չ Նիկոլի իշխանությունից, ո՛չ ընդդիմությունից, 6 տարի է ոչ մեկը ոչինչ չի անում:

Տարիներ շարունակ սպասել եմ, որ իմանամ՝ ով էր, ի վերջո, պատերազմի կորուստների համար մեղավոր: Մեր տղերքի զոհվելու մեղավորներն ովքե՞ր էին: Իմ ախպերը, որ զոհվել է, էդ «բարդակը», որ տիրել է, ո՞վ է դրա մեղավորը եղել: Էդ «բարդակը» զինվորը չէր շինել, «բարդակ» շինողները հրամանատարներն էին: Թող ասեն՝ էսինչ մեկը դատվեց էսինչ սխալ գործողությունների համար. անհետ կորածներն էլ, զոհերն էլ էսինչ սխալ գործողության հետեւանք են եղել: Քննիչ հանձնաժողովն ի՞նչ էր քննում, թող ասեն՝ ի՞նչ եղավ, ո՞նց եղավ: Հավի ճուտ չենք տվել, առյուծ տղերք ենք տվել: 18-20 տարեկան հալներով 44 օր երեք բանակի դեմ կռիվ են տվել: Ու այսօր մեզ փորձում են էլի պատերազմով վախեցնել, թե՝ պատերա՞զմ եք ուզում… Մենք այդ պատերազմն էլ կկրեինք, եթե տղերքին չդավաճանեին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում