Բայց ի՞նչն էր իրականում «վիրավորական». ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երբ բառերը սպառվում են, մնում է միայն շխկացնել դուռն ու հեռանալ: Հենց այդպես վարվեց Իսրայելի էներգետիկայի նախարար ՅՈՒՎԱԼ ՇՏԱՅՆԻՑԸ, երբ բրիտանացի լրագրողը համարձակվեց բարձրաձայնել այն հարցը, որը վաղուց կախված է օդում։ Թվում էր՝ սովորական դիվանագիտական երկխոսություն է լինելու։ Սակայն մի պարզ, բայց անհարմար հարց խախտեց հարցազրույցի ընթացքը: «Ինչո՞ւ աշխարհը պետք է հաշտվի այն փաստի հետ, որ Իսրայելն ունի միջուկային զենք, իսկ, օրինակ, Իրանին դա մերժվում է», - հետաքրքրվեց լրագրողը: Շտայնիցը պատասխանեց. «Նախ, մենք երբեք չենք ընդունել, որ ունենք այդպիսի զենք։ Եվ երկրորդ՝ նման համեմատությունն ինձ համար վիրավորական է։ Մենք վերապրել ենք Հոլոքոստը»։ Հնչեց տրամաբանական հաջորդ հարցը. «Այսինքն՝ հենց այդ պատճառով կարելի՞ է ունենալ միջուկային զենք»։ Այստեղ արդեն հրեա պաշտոնյան պատասխանելու փոխարեն՝ հայտարարեց. «Հարցազրույցն ավարտված է։ Դուք չափազանց թշնամաբար եք ձեզ պահում։ Ձեր հարցերը… ես չեմ ցանկանում պատասխանել»։ Բայց ի՞նչն էր իրականում «վիրավորական»՝ համեմատությո՞ւնը, թե՞ այն փաստը, որ այդ համեմատությունը բացահայտում է երկակի չափանիշների գոյությունը։

Զարմանալի իրավիճակ է նաեւ Լիբանանում, որտեղ Արտգործնախարարությունն Իրանի դեսպան ՄՈՀԱՄՄԱԴ ՌԵԶԱ ՇԵՅԲԱՆԻԻՆ հայտարարել է անցանկալի անձ։ Այս մասին ասվում է Լիբանանի ԱԳՆ-ի կողմից տարածված հայտարարության մեջ։ «Լիբանանի պետությունը չեղյալ է հայտարարում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիի թեկնածության հաստատումը եւ նրան հայտարարում է անցանկալի անձ», - ասվում է հայտարարության մեջ։ Անդրադառնալով վերոնշյալին՝ միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը գրում է. «Ահա թե ինչ է լինում, երբ պետությունը գտնվում է արտաքին կառավարման ներքո։ Բայց քանի որ դա ամերիկյան կառավարում է, ապա այստեղ աշխատում է «հանգուցյալի» սկզբունքը` կա՛մ լավը, կա՛մ ոչինչ։ Հեզբոլլահի հզորության պիկին Ժոզեֆ Աունը շատ վատ ժամանակ է ընտրել սուվերենություն խաղալու։ Կան որոշումներ, որոնք կարող են պետություն արժենալ։ Այնքան անինքնասեր լինես, որ ՀՕՊ համակարգդ չօգտագործես իսրայելական ինքնաթիռների դեմ, ինչ է թե կռիվը մեր դեմ չի, Հեզբոլլահի դեմ է։ Լիբանանը այդպես էլ որպես պետություն չձեւավորվեց՝ Արեւմուտքի համար մնալով իբրեւ մերձավորարեւելյան բանկային կենտրոն, որի ղեկավարությունը պետական շահերը գերադասում է իսրայելական եւ ամերիկյան շահերից։ Իրանում ռազմական գործողությունների ավարտից հետո Լիբանանում տեղի կունենան սահմանադրական փոփոխություններ Իրանի գծած եղանակով։ Եթե մենք բարեկամ Իրանի հետ կապված մեզ ճիշտ պահեցինք, Լիբանանի հայ համայնքը կպահի իր ներկայիս դիրքն ու հեղինակությունը, իսկ եթե՝ ոչ, մենք ստիպված ենք լինելու արձանագրել եւս մեկ հայկական գաղթօջախի փլուզումը։ Իսկ մենք այնտեղ Անթիլիաս ունենք»։

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն ՋՈՆ ԲՐԵՆԱՆԸ։ Նա նշել է, թե հակված է Իրանին ավելի շատ վստահել, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: «Դա պայմանավորված է նրանով, որ Թրամփն ի վիճակի չէ ընդունել ճշմարտությունը, նույնիսկ երբ այն ասվում է իր դեմքին։ Այժմ նա իրեն պատեպատ է զարկում՝ հասկանալու, թե ինչպես դուրս գալ այս աղետից, որ հենց ինքն է սարքել։ Հետեւաբար, նա հայտարարություններ կանի բանակցությունների մասին՝ պնդելով, որ իրանցիները այժմ ազդանշաններ են ուղարկում, որ ցանկանում են գործարք, եւ որ գործարքը կկնքվի ԱՄՆ պայմաններով։ Ես չեմ կարծում, որ այդ հայտարարության մեջ ճշմարտությանը մոտ որեւէ բան կա»,- նշել է նա:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում