Տելեգրամյան ալիքներ եւ սոցցանցերում ֆեյքային բանակներ են ստեղծել. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՔաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մերձքոչարյանական որոշ շրջանակներ տելեգրամյան ալիքներ եւ սոցցանցերում ֆեյքային բանակներ են ստեղծել, որոնց հրահանգված է հնարավորինս սեւացնել ՀՀԿ-ականներին եւ ԴՕԿ-ականներին՝ կուսակցությունների առաջնորդներով հանդերձ: Նույն աղբյուրների համաձայն` Ռոբերտ Քոչարյանը հենց այս երկու ուժերին է համարում իր գլխավոր մրցակիցները: Նա արդեն իսկ հասկացել է, որ Սամվել Կարապետյանի ուժը հաջորդ խորհրդարանում հավակնելու է ամենամեծ ընդդիմությունը լինելուն: Ուստի՝ գոնե երկրորդ ընդդիմադիր ուժը լինելու համար փորձում է կատաղի պայքար մղել:

