Սովորական մեթոդներով հաղթելու Թրամփի շանսերը զրոյանում են

Միջազգային

Այն տպա­վո­րութ­յունն է, որ Հոր­մու­զի նե­ղու­ցի թե­ման, ո­րի մա­սին դեռ ան ցած շա­բաթ խո­սում էին բո­լո­րը, կա­մաց–­կա­մաց երկ­րորդ պլան է ան­ցել: Պատ­ճառն այն չէ, որ նե­ղու­ցը կորց­րել է հա­մաշ­խար­հա­յին է­ներ­գե­տի­կա­յի վրա իր ազ­դե­ցութ­յան հար­ցով ար­դիա­կա­նութ­յու­նը. ընդ­հա­կա­ռա­կը, է­ներ­գե­տիկ ճգնա­ժա­մը միայն սրվում է: Պատ­ճառն այն է, որ աշ­խար­հը պար­զա­պես չի տես­նում այն տար­բե­րա­կը, ո­րը կբա­ցի նե­ղու­ցը, այդ թվում, որ ԱՄՆ–ն ու­նի դրա հնա­րա­վո­րութ­յու­նը:

ՎԵՐՋՆԱԳԻՐԸ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾԻ

Այս­պի­սով, Հոր­մու­զի նե­ղու­ցի փակ լի­նելն ըն­կալ­վում է, որ­պես ցա­վոտ ի­րո­ղութ­յուն` դրա­նից բխող բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Բայց նաեւ, որ դրա բա­ցե­լու եւ հե­տե­ւանք­նե­րը չե­զո­քաց­նե­լու խնդի­րը կախ­ված է ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տից կամ գո­նե ներ­կա ըն­թաց­քի փո­փո­խութ­յու­նից: Ու հի­մա գլո­բալ կենտ­րո­նաց­վա­ծութ­յունն այն ուղղ­վա­ծութ­յամբ է, թե վեր­ջա­պես ո՞րն է լի­նե­լու այս ա­մե­նի հան­գու­ցա­լու­ծու­մը: Ա­ռա­վել եւս, որ է­ներ­գե­տիկ ի­մաս­տով ներ­կա ի­րա­վի­ճա­կը կա­րող է ե­րա­նե­լի թվալ այն հե­ռան­կա­րի հա­մե­մատ, ո­րը սպաս­վում է մեկ­–եր­կու շա­բա­թից, ե­թե բան չփոխ­վի:

Բանն այն է, որ այս ըն­թաց­քում ԱՄՆ–ն եր­կու քայլ կա­տա­րեց, ո­րը դեռ չի թող­նում, որ 100 դո­լար/բա­րե­լի սահ­մանն ան­ցած նավ­թի հա­մաշ­խար­հա­յին գնե­րը կտրուկ թռիչ­քով ա­ն­ցնեն 150–200 դո­լա­րից էլ այն կողմ: Նախ, ռու­սա­կան նավ­թի վրա պատ­ժա­մի­ջոց­նե­րի մեղ­մա­ցումն էր, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն տվեց ո­րո­շա­կի հա­վել­յալ քա­նակ­ներ մտցնել շու­կա: Դ­րան հա­ջոր­դեց աբ­սուր­դի նման­վող, բայց ա­վե­լի շատ ճա­րա­հատ­յալ քայ­լը. ժա­մա­նա­կա­վո­րա­պես չե­ղարկ­վեց նաեւ Ի­րա­նի նավ­թի վրա պատ­ժա­մի­ջոց­նե­րը: Ի­րա­նա­կան նավ­թի ո­րո­շա­կի խմբա­քա­նակ­ներ ներ­կա պա­հին ծո­վում են, դրանք եւս մտնում են շու­կա` մեղ­մաց­նե­լով դե­ֆի­ցի­տը: Բայց նաեւ, բո­լորն են հաս­կա­նում, որ դա շատ կարճ ժա­մա­նա­կով միայն կմեղ­մի վի­ճա­կը մեկ, ա­մե­նա­շա­տը եր­կու շա­բաթ: Ո­րին էլ հա­ջոր­դե­լու է գնե­րի կտրուկ թռիչ­քը, ո­րի դեմ ա­նե­լու բան ար­դեն չկա: Պետք են լու­ծում­ներ, սա­կայն Թ­րամ­փը պար­բե­րա­բար յուղ է լցնում կրա­կին` հայ­տա­րա­րե­լով, թե Հոր­մու­զի նե­ղուցն իր խնդի­րը չէ, թող դրա մա­սին մտա­ծեն նրանք, ով­քեր դրա­նից օգտ­վում են: Բայց նաեւ հաս­կա­նա­լով, որ այդ բլե­ֆը եւս եր­կար չի աշ­խա­տի: Ա­ռա­վել եւս, Ի­րա­նի հա­կա­քայ­լից հե­տո, ով հայ­տա­րա­րում է, որ բաց կթող­նի նավ­թի դի­մաց չի­նա­կան յո­ւա­նով վճա­րած տան­կեր­նե­րը, ին­չը կա­րող է չա­փա­զանց լուրջ հար­ված դառ­նալ նավ­թա­դո­լար հաս­կա­ցութ­յա­նը:

Այս­պի­սով, Թ­րամ­փին մեկ­–եր­կու շա­բաթ է մնում ինչ­–որ ար­մա­տա­կան լու­ծում­նե­րի հա­մար: Ի՞նչ շան­սեր եւ հա­վա­նա­կան տար­բե­րակ­ներ կան:

Այս ա­մե­նի հան­րա­գու­մա­րում էլ նա­խօ­րեին ի հայտ ե­կավ Ի­րա­նին ուղղ­ված Թ­րամ­փի հեր­թա­կան վերջ­նա­գի­րը. «Ե­թե Ի­րա­նը 48 ժամ­վա ըն­թաց­քում չբա­ցի Հոր­մու­զի նե­ղու­ցը, Միաց­յալ Նա­հանգ­նե­րը կհար­վա­ծի եւ կոչն­չաց­նի նրա տար­բեր է­լեկտ­րա­կա­յան­նե­րը՝ սկսե­լով ա­ռա­ջի­նը ա­մե­նա­մե­ծից»: Ինչ­պես եւ սպաս­վում էր, Ի­րանն էլ ա­վե­լի կոշտ պա­տաս­խան տվեց. «Ե­թե Ի­րա­նի վա­ռե­լի­քա­յին եւ­ է­ներ­գե­տիկ են­թա­կա­ռուց­վածք­նե­րը հար­ձակ­ման են­թարկ­վեն թշնա­մու կող­մից, մեր պա­տաս­խան հար­վա­ծի թի­րախ կդառ­նան ԱՄՆ-ին եւ սիո­նիս­տա­կան ​​ռե­ժի­մին պատ­կա­նող բո­լոր է­ներ­գե­տիկ, տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի եւ ջ­րի ա­ղազրկ­ման օբ­յեկտ­նե­րը տա­րա­ծաշր­ջա­նում»:

Այս­պի­սով, պա­տե­րազ­մը Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կա­րող է էս­կա­լա­ցիա­յի նոր փուլ մտնել, որ­տեղ ար­դեն «կար­միր գծեր» եւ հար­ձակ­ման ոչ են­թա­կա օբ­յեկտ­ներ, են­թա­կա­ռույց­ներ չեն մնում: Իսկ դա նշա­նա­կում է, որ Պար­սից ծո­ցի գործ­նա­կա­նում ամ­բողջ է­ներ­գե­տիկ են­թա­հա­մա­կար­գը կա­րող է զրո­յաց­վել շատ եր­կար ժա­մա­նա­կով, ան­գամ ե­թե պա­տե­րազմն ա­րա­գո­րեն ա­վարտ­վի: Դա էլ են­թադ­րում է է­ներ­գա­կիր­նե­րի հա­մաշ­խար­հա­յին գեր­բարձր գնե­րի պահ­պա­նում շատ եր­կար ժա­մա­նա­կով` բխող բո­լոր հե­ռան­կար­նե­րով հան­դերձ:

ԻՆՉ ԿՏԱ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՕՊԵՐԱՑԻԱՆ

Ամ­բողջ հարցն այն է, թե «էս­կա­լա­ցիա­յի նոր փուլ» աս­վա­ծը ներ­կա ի­րա­վի­ճա­կում ի՞նչ է նշա­նա­կում:

Թ­րամ­փը ներ­կա պա­հին մնում է նույն հաշ­ված թվով հնա­րա­վոր լու­ծում­նե­րի ա­ռաջ: Այն է` հաս­նել ռազ­մա­կան ի­րա­վի­ճա­կի ար­մա­տա­կան փո­փո­խութ­յան կամ, ե­թե դա հնա­րա­վոր չէ, հե­ռա­նալ Ի­րա­նից: Որ­պես կա­նոն` ԱՄՆ նա­խա­գա­հը շա­րու­նա­կում է եր­կու տար­բե­րակ­նե­րի մա­սին էլ խո­սել: Կամ` «Տե­սեք, թե ինչ օրն են գցում Ի­րա­նին», եւ այ­լընտ­րան­քը` «Մենք հաղ­թել ենք, եր­կար չենք մնա­լու այն­տեղ»: Իսկ սա հիմք է են­թադ­րե­լու հա­մար, թե նա եւս դեռ չի կա­րո­ղա­նում վերջ­նա­կա­նա­պես կողմ­նո­րոշ­վել. եր­կու տար­բե­րակն էլ նրա հա­մար լի են բա­զում խնդիր­նե­րով:

Գործ­նա­կա­նում, պա­տե­րազ­մի շա­րու­նա­կութ­յու­նը կա­րող է ու­նե­նալ այս տես­քը: Այն, որ ԱՄՆ–ն ար­դեն սպառել է ողջ ոչ մի­ջու­կա­յին զի­նա­նո­ցը, այ­սինքն, բա­ցի մի­ջու­կա­յին զեն­քից, Ի­րա­նի դեմ կի­րա­ռել է բո­լոր զի­նա­տե­սակ­նե­րը, հաս­տա­տում են հենց ա­մե­րիկ­յան ռազ­մա­կան փոր­ձա­գետ­նե­րը: Արդ­յունքն այն է, որ ան­գամ Նե­թան­յա­հուն է հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րում, որ ա­ռանց ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի գոր­ծը գլուխ չի գա:

Դա ի սկզբա­նե էր են­թադ­րե­լի, ու հի­մա հարցն այն է, թե ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիան Թ­րամ­փի բան կտա՞: ԱՄՆ–ն կա­մաց–­կա­մաց տա­րա­ծաշր­ջա­նում է կետ­րո­նաց­նում գրո­հա­յին ստո­րա­բա­ժա­նում­ները: Քն­նարկ­վող թե­մա­նե­րից մեկն է Հոր­մու­զի նե­ղու­ցում ա­ռանց­քա­յին Հարգ կղզին: Դա, ի դեպ, թվում է ա­մե­նա­հար­մար թի­րա­խը, քան ցա­մա­քա­յին Ի­րան ներ­խու­ժու­մը: Կա­րո՞ղ է Թ­րամ­փը մոտ 10 հա­զա­րի չա­փով գրո­հա­յին ու­ժե­րով եւ Իս­րա­յե­լի ցա­մա­քա­յին զոր­քե­րի ա­ջակ­ցութ­յամբ լու­ծել այդ խնդի­րը, այդ դեպ­քում պա­տե­րազ­մում կլի­նի բե­կու­մնա­յին փո­փո­խութ­յուն: Միայն թե դա հաս­կա­նում է նաեւ Ի­րա­նը: Ընդ ո­րում, տար­բեր աղբ­յուր­ներ հայտ­նում են այն խո­րը ընկճ­վա­ծութ­յան մա­սին, ո­րը կա ա­մե­րիկ­յան այդ նույն ցա­մա­քա­յին զոր­քե­րի մոտ: Այն ի­մաս­տով, որ օ­պե­րա­ցիան ըն­կալ­վում է որ­պես «Իս­րա­յե­լի հա­մար մեռ­նե­լու» շատ մեծ հնա­րա­վո­րութ­յուն, ին­չը, սա­կայն, հա­զիվ թե ա­մե­րիկ­յան այդ զին­վոր­նե­րին ա­ռանձնա­պես ո­գե­ւո­րի: Ա­ռա­վել եւս, որ նրանք նաեւ հաս­կա­նում են, որ գործ են ու­նե­նա­լու ի­րա­նա­կան միան­գա­մայն մո­տի­վաց­ված, լավ պատ­րաստ­ված եւ զին­ված, շատ ա­վե­լի մե­ծա­քա­նակ զոր­քե­րի դեմ: Ընդ ո­րում, ե­թե ա­մե­րի­կա­–իս­րա­յե­լա­կան ցա­մա­քա­յին ու­ժե­րը սո­վոր են պա­տե­րազ­մի այն մե­խա­նիզ­մին, որ նախ օ­դից ջնջվում են հա­կա­ռա­կոր­դի դի­մադ­րութ­յան բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը, ո­րից հե­տո ցա­մա­քա­յին զոր­քե­րը «պից­ցա ու­տե­լով» մտնում եւ գրա­վում են տա­րած­քը, ա­պա այս դեպ­քում դա չի լի­նե­լու: Ի­րանն ան­գամ ա­մե­րիկ­յան ա­վիա­ցիա­յի հպար­տութ­յուն հան­դի­սա­ցող F–35 ան­տե­սա­նե­լի կոր­ծա­նիչ կա­րո­ղա­ցավ տես­նել եւ խո­ցել, եւ օ­դից տո­տալ ոչն­չաց­ման մա­սին այս դեպ­քում խոսք չի կա­րող լի­նել: Գու­մա­րած, ի­րա­նա­կան բա­նա­կը շատ լավ է տի­րա­պե­տում ժա­մա­նա­կա­կից «դրո­նա­յին պա­տե­րազ­մին», ի տար­բե­րութ­յուն ա­մե­րի­կա­ցի­նե­րի: Կարճ ա­սած, «պից­ցա ու­տե­լով», հար­ձա­կում այս դեպ­քում չի լի­նե­լու, իսկ կո­րուստ­նե­րի մեծ թվե­րը Թ­րամ­փի հա­մար հեր­թա­կան ծանր հար­վա­ծը կդառ­նան: Այն­պես որ, ցա­մա­քա­յին օ­պե­րա­ցիա­յի ռիս­կը մնում է շատ բարձր, հա­վա­նա­կա­նութ­յու­նը` ընդ­հա­կա­ռա­կը:

Կ­կա­րո­ղա­նա՞ ԱՄՆ–ն, որ­պես «մսա­ցու», օգ­տա­գոր­ծել ա­րաբ­նե­րին: Սաուդ­յան Ա­րա­բիան ար­դեն խզել է Ի­րա­նի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը եւ կա­րող է պա­տե­րազ­մի մեջ մտել: Միայն թե, ինչ­պես օ­րերս խոս­վեց, երկ­րի, այս­պես ա­սենք, ա­վե­լի կրո­նա­պաշ­տա­կան թեւն այդ դեպ­քում կա­րող է ապս­տամ­բել:

ԻՆՉ ԿՏԱ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Հա­ջորդ տար­բե­րա­կը, ըստ Թ­րամ­փի վերջ­նագ­րի, ի­րա­նա­կան է­ներ­գե­տիկ հա­մա­կար­գի վրա հար­ձա­կումն է: Սա­կայն շատ լուրջ է նաեւ Ի­րա­նի պա­տաս­խա­նի սպառ­նա­լի­քը: Հա­մե­մա­տութ­յան հա­մար. Իս­րա­յե­լը հար­վա­ծեց ի­րա­նա­կան մի­ջու­կա­յին օբ­յեկ­տին եւ ստա­ցավ պա­տաս­խան հար­ված իս­րա­յել­յան հիմ­նա­կան` Դի­մո­նա­յի մի­ջու­կա­յին կենտ­րո­նին, ինչ­քան էլ որ դա ա­մե­նա­մեծ պաշտ­պան­վա­ծութ­յունն ու­նե­ցող օբ­յեկտ­նե­րից է: Այ­սինքն, ի­րա­նա­կան է­ներ­գա­հա­մա­կար­գին (նաեւ նավ­թա­գա­զա­յին) հար­ված­նե­րը կբե­րեն պա­տաս­խա­նի ողջ տա­րա­ծաշր­ջա­նով մեկ: Ու փաս­տը, որ վեր­ջին օ­րե­րին Ի­րա­նը մե­կը մյու­սից ցա­վոտ հար­ված­ներ է սկսել հասց­նել, եւ իս­րա­յե­լա­կան «Եր­կա­թե գմբե­թը» եւ պաշտ­պա­նա­կան այլ հա­մա­կար­գե­րը ո­չինչ չեն կա­րո­ղա­նում ա­նել, հու­շում է, որ տա­րա­ծաշր­ջա­նի է­ներ­գահա­մա­կար­գե­րի խո­ցում­նե­րը եւս կլի­նեն միան­գա­մայն է­ֆեկ­տիվ: Այն դեպ­քում, երբ իս­րա­յե­լա­կան փոր­ձա­գետ­ներն են հաս­տա­տում, որ բա­վա­կան է նույ­նիսկ ե­րեք օր Իս­րա­յելն է­լեկտ­րաէներ­գիա­յի խնդիր­ներ ու­նե­նա, որ կորց­նի ֆունկ­ցիո­նա­լութ­յու­նը. կախ­վա­ծութ­յու­նը շատ մեծ է:

Կարճ ա­սած, սո­վո­րա­կան ռազ­մա­կան մի­ջոց­նե­րով արդ­յուն­քի հաս­նե­լու ԱՄՆ­–ի հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը մնում են ցածր հա­վա­նա­կա­նութ­յան մա­կար­դա­կի վրա: Դի­վա­նա­գի­տութ­յամբ հարց լու­ծե­լու տար­բե­րա­կը եւս այս պա­հին գործ­նա­կա­նում բա­ցա­կա­յում է: Պատ­ճառն այն չէ, որ Ի­րա­նը հրա­ժար­վում է բա­նակ­ցե­լուց` ներ­կա­յաց­նե­լով իր պա­հանջ­նե­րը: Շատ ա­վե­լի լուրջ է Թ­րամ­փի խոս­տո­վա­նութ­յու­նը, որ պար­զա­պես չգի­տեն, թե ում հետ են բա­նակ­ցե­լու. նրանց, ում գի­տեին, սպան­ված են: Դա հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նեց նաեւ ԱՄՆ Ազ­գա­յին հե­տա­խու­զութ­յան տնօ­րեն Թուլ­սին. «Ի­րա­նի ղե­կա­վա­րութ­յան ներ­սում ո­րո­շում­նե­ր կա­յաց­նող­նե­րի կա­յաց­ման գոր­ծըն­թա­ցը մնում է ան­հաս­կա­նա­լի»:

Ընդ ո­րում, դա շատ ա­վե­լի ցայ­տուն դար­ձավ Լա­րի­ջա­նիի սպա­նութ­յու­նից հե­տո: Նա, ի­հար­կե, ո­րո­շում­ներ կա­յաց­նող­նե­րից էր, ում հետ հնա­րա­վոր էր խո­սել: Բայց հի­մա, կա փո­խա­րի­նող, ո­րի ա­նունն ան­գամ չի ներ­կա­յաց­վում. Ի­րա­նը իր ո­րո­շում կա­յաց­նող­նե­րին հար­ված­նե­րից զերծ պա­հե­լու լավ մի­ջոց է գտել. հայտ­նի չեն ա­նուն­նե­րը, հա­կա­ռա­կոր­դը չգի­տի, թե ում պետք է լիկ­վի­դաց­նի: Ընդ ո­րում, ակն­հայ­տո­րեն նոր լի­դեր­նե­րը շատ ա­վե­լի կոշտ են տրա­մադր­ված. Լա­րի­ջա­նիի սպա­նութ­յու­նից հե­տո է, որ ի­րա­նա­կան հար­ված­նե­րը կտրուկ սրվե­ցին` ըն­դա­մե­նը մեկ օ­րում Իս­րա­յե­լին դնե­լով բա­ցա­հայ­տո­րեն ցնցված վի­ճա­կում: Այն կար­գի, որ ան­գամ Նե­թան­յա­հուն էր ստիպված բո­ղո­քել ՆԱՏՕ­–ից օգ­նութ­յան բա­ցա­կա­յութ­յու­նից: Ու թե այս ի­րա­վի­ճա­կում ինչ է մնում Թ­րամ­փին, ար­դեն դժվար է ան­գամ պատ­կե­րաց­նել: Խո­սում է ինչ­–որ բա­նակ­ցութ­յուն­նե­րից, ո­րոնց Ի­րա­նը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն հեր­քում է Ա­րախ­չիի մա­կար­դա­կով: Թ­րամփն էլ, թե չէ, բա­նակ­ցում ենք, դուք չգի­տեք: Մ­նում է հա­վա­տալ Բ­րի­տա­նա­ցի քա­ղա­քա­կան գոր­ծիչ եւ լրագ­րող Ջորջ Գա­լոո­ւե­յի խոս­քին, որ ի­րա­նա­կան պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ԱՄՆ նա­խա­գա­հը նյար­դա­յին խան­գար­ման եզ­րին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում