Ակսյոնովը բարձր է գնահատել Երեւանում գործող «Ղրիմի բարեկամներ» ակումբի ակտիվությունը

Տեսանյութեր

Երեւանում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ «Հայաստանը եւ Ղրիմը Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի պատերազմների դիտանկյունում» թեմայով։ Կազմակերպիչներն էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, «Ղրիմի բարեկամների» հայկական ակումբը եւ Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորումը։

Միջոցառումը նվիրված էր Ղրիմի Ռուսաստանի հետ վերամիավորման 12-ամյակին, որի շրջանակում անցկացվեց նաեւ թեմատիկ լուսանկարների ցուցահանդես՝ Երեւանում Ռուսական տան աջակցությամբ։ Իսկ համաժողովին մասնակցեցին հասարակական եւ քաղաքական գործիչներ Հայաստանից եւ Ռուսաստանից, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքերով հանդես եկան «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Նովիկովը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատար Արմեն (Սամվել) Մարդոյանը:

Զեկույցներ ներկայացրին Սեւծովյան միջազգային համագործակցության ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ Յարոսլավ Իվանչենկոն, որը նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահի մոտ Ղրիմի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ղրիմի Հանրապետության մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Գեորգի Մուրադովի խորհրդականն է, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը եւ այլք:

Ի դեպ, Յարոսլավ Իվանչենկոն ընթերցեց նաեւ Ղրիմի Հանրապետության ղեկավար Սերգեյ Աքսյոնովի ուղերձն ուղղված համաժողովի մասնակիցներին, որտեղ մասնավորապես նշված էր, որ Ղրիմի ղեկավարությունը բարձր է գնահատում Հայաստանում «Ղրիմի բարեկամներ» ակումբի ակտիվ եւ արդյունավետ գործունեությունը, որը գործում է Հայկ Բաբուխանյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ «Ղրիմի բարեկամներ» ակումբը միջազգային կազմակերպություն է, որն ունի իր մասնաճյուղերը 50 երկրում, այդ թվում նաեւ Հայաստանում, իսկ Հ. Բաբուխանյանը այդ մեծ շարժման համակարգող խորհրդի նախագահի տեղակալն է։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում