Իրականում ում հետ կհամակագործակցի, ում հետ` ոչ, ընտրություններին մասնակցող Մարությանի թիմը

Ներքաղաքական

«Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նորաթուխ քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է: Թե ինչպես է Մարությանը պատրաստվում անցկացնել քարոզարշավը եւ նրա նախընտրական ծրագրերում ինչպիսի հիմնախնդիրներ են ներկայացված, «Իրավունք»-ը պարզեց նրա քաղաքական թիմի ներկայացուցիչ, Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ ՆԱՐԵ ԱՐԱՄՅԱՆԻ հետ զրույցում:

Կայացավ «Նոր ուժ» կուսակցության համագումարը, որտեղ հայտարարվեց կուսակցության կողմից ներկայացված վարչապետի թեկնածուի անունը: Ի՞նչ փակագծեր կբացեք համագումարից:

— Այո, ներկայացվեց վարչապետի թեկնածուի անունը, եւ դա, անշուշտ, Հայկ Մարությանն է, ինչպես նաեւ ներկայացվեց ծրագրի հիմնակետերը: Ամբողջական ծրագրին կկարողանաք արդեն ծանոթանալ մեր կայքում: Եղան տարբեր ելույթներ, որոնք վերաբերում էին նույն բովանդակությանը եւ անցկացվեցին քննարկումներ:

Տիկին Արամյան, Դուք` որպես պատգամավորի թեկնածու, ներկայացվա՞ծ եք ցուցակում:

— Այո, իհարկե, ներկայացված եմ, ու առաջիկայում ցուցակը եւս կհրապարակվի:

Ձեր նախընտրական ծրագրում Արցախին վերաբերյալ որեւէ անդրադարձ կա՞:

— Ներկայացված է ոչ միայն Արցախի, այլ, ընդհանուր առմամբ, անվտանգային եւ այսօր արդիական բոլոր այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, այնպես էլ մեր արցախահայերի իրավունքների պաշտպանությանը:

— 2023 թվականի ՏԻՄ ընտրություններում Հայկ Մարությանը կրկին առաջադրվեց՝ որպես քաղաքապետի թեկնածու, բայց այլեւս չդարձավ, այնուհետեւ վայր դրեց ավագանու մանդատը: Ի՞նչ հույս ունեք վարչապետի աթոռը վերցնելու:

— Այս հանգամանքերում ամենից կարեւորը շեշտելն է, թե ինչն էր դրդապատճառը, որ անհնարին դարձավ քաղաքապետ լինել: Միավորվել եւ ընդդիմության մեկ ընդհանուր թեկնածուի շուրջ գալ համաձայնության չստացվեց: Այստեղ իրավիճակը բոլորովին այլ է, որովհետեւ մենք իրավունք չունենք հանձնվելու, չպայքարելու եւ այս պայքարի ճանապարհին մեր համախոհներն ավելի շատ են: Այնքան խառնիճաղանջ է ամեն ինչ, որ դժվար է պատկերացնել ընդհանուր իրավիճակը, բայց մենք անդրդվելի ենք այս իմաստով եւ պայքարը շարունակելու ենք: Այստեղ կարողությունների խնդիր չի լինելու, լինելու է քաղաքացու ընտրության: Սա կարեւորագույնն է, ինչ մենք պետք է նախ եւ առաջ հարգենք: Ինչ վերաբերում է զանազան իշխանական մակարդակներում տարբեր պաշտոնների ուզուրպացմանը, ինչպես հենց քաղաքապետի պաշտոնն է, դա նորություն չէ եւ այդ ամենը հաղթահարելու, մարդկանց իրենց քվեները վերադարձնելու ու ընտրությունն ուղիղ իրավունքի տեսանկյունից ապահովելու առումով, մենք նույնպես ունենք աշխատանք եւ պայքար մղելու:

Նշեցիք քաղաքացիների վստահության մասին, հետեւաբար հարց առաջացավ. սոցհարցումների արդյունքում ակնհայտ տեսնում ենք, թե քաղաքացին ում կամ որ ուժի օգտին է մտադիր քվեարկել: Ինչպե՞ս է Հայկ Մարությանը պատրաստվում այս ուժերի դեմ պայքարել, թե հնարավոր է կոալիցիա կազմել նրանցից մեկի հետ:

— Համագործակցություններն ընդհանրապես չեն կարող բացառվել, որովհետեւ ինքնին պառլամենտական եւ պառլամենտարիզմի տեսանկյունից հանրապետությունը դա եւս ենթադրում է: Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, թե ովքեր են նման հետազոտություններ անցկացնում, որոնք հիմնականում ոչ այնքան վստահելի են, քանի որ շատ ու շատ անգամներ օգտագործվում են իշխանությունների կողմից ոչ հարիր կերպով: Դրանք սովորաբար որեւէ կերպ հավատ չեն ներշնչում: Այլ է խնդիրը, եթե մենք խոսենք իրական հետազոտությունների մասին, եւ պատկերացնենք, թե որքանով են մարդիկ այսօր պատրաստ գնալ ընտրությունների: Այ այստեղ կհանդիպենք իրական խնդիրների, որովհետեւ նախորդ ՏԻՄ ընտրությունների մակարդակում պետք է նշենք, որ եթե մարդիկ դուրս գային ընտրոթյունների, ապա այն իրավիճակը, որը մենք այսօր ունենք Երեւանում, չէինք ունենա: Բնականաբար, պատկերը այսօր տխուր է հենց քաղաքացիների հիասթափության եւ ընտրություններին պարզապես չմասնակցելու արդյունքում: Սա է կարեւոր խնդիրը, որը մենք այսօր պետք է լուծենք: Անկախ այն հանգամանքից, թե ում կընտրեն մարդիկ, մենք միանշանակ պետք է քաջալերենք նրանց անպատճառ մասնակցել համապետական ընտրություններին:

Դուք չբացառեցիք համագործակցությունը տարբեր ուժերի հետ, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ հնարավոր համարո՞ւմ եք համագործակցություն:

— Ո՛չ, դա բացառվում է: Ներկայիս իշխանությունը արդեն վաղուց եւ ոչ մեկ անգամ եւ ոչ միայն մեզ ապացուցել է, որ նա ուղղակի ունակ չէ որեւէ տեսակի համագործակցության, որը կարող է լինել ի բարօրություն ընդհանուր շահի եւ ոչ թե կսպասարկի իրենց ներխմբային, անհատական առանձին շահը, որը որեւէ ողջամիտ շրջանակում չի տեղավորվում: Ինչպես ընդունված է ասել, ներկաների-նախկինների, այդպիսի եզրույթներ ես չեմ օգտագործի, սակայն կրկին անգամ կասեմ՝ ոչ ներկայիս իշխանությունների եւ բոլոր նրանց հետ, ովքեր ծրագրային, սկզբունքային եւ արժեհամակարգային իմաստով չեն կարող համընկնել մեր, որպես սոցիալ-դեմոկրատական ուղղվածության կարծիքի, որպես արդարության եւ հանրության մեջ հավասարության պայքարի համար ներշնչված մարդկանց, մենք այդպիսի ուժերի հետ երբեւէ չենք համագործակցի:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում