Ռուսաստանը եւ Հայաստանը պետք է միասին լինեն. Ալեքսանդր Նովիկով
ՏեսանյութերՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական ԱԼԵՔՍԱՆԴՐ ՆՈՎԻԿՈՎԻ գնահատմամբ՝ ներկա իրավիճակում Ռուսաստանը եւ Հայաստանը պետք է միասին լինեն, ինչը ելնում է մեր երկրների խորքային շահերից: Այս մասին նա ընդգծեց Երեւանում օրերս տեղի ունեցած «Հայաստանը եւ Ղրիմը Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի պատերազմների դիտանկյունում» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էին «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, «Ղրիմի բարեկամների» հայկական ակումբը եւ Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորումը։
Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման 12-ամյակին նվիրված վերոնշյալ համաժողովի ընթացքում ՌԴ դեսպանության ներկայացուցիչը նաեւ նշել է. «Բազմաթիվ հակամարտություններ, որոնք մենք այսօր տեսնում ենք, հնարավոր էր կանխել, եւ Ռուսաստանը ժամանակին արել է դրա համար ամեն ինչ։ Ոչ ոք չի կարող մեզ մեղադրել հակառակում։ Նաեւ պետք է ասել, որ Ղրիմը Ռուսաստանն է, եւ այդ հարցով հանրաքվեում արտահայտված ժողովրդի կարծիքը միանշանակ է ու բարոյապես արդարացված՝ միջազգային իրավունքի տեսանկյունից»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

