Մայր Աթոռը դիմել է ՊՆ-ին՝ առաջարկելով քննարկել բանակում հոգևոր ծառայության թեման, պատասխան չկա

Հասարակություն

Ինչպես հայտնի է, սույն թվականի փետրվարի 1-ից, ՀՀ Պաշտպանության նախարարի որոշմամբ, դադարեցվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված գնդերեցների գործունեությունը։ Որպես պատճառաբանություն նշվեց հոգևոր ծառայության կազմակերպման ձևաչափը վերանայելու նպատակը։ 24News-ը հարց ուղղեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին, թե արդյո՞ք Էջմիածինը մասնակցում է այդ նոր ձևաչափի մշակման գործընթացին, և ինչպես է պատկերացնում հոգևոր ծառայության ապագան։

«Նախարարի հիշյալ միակողմանի որոշումը ոչ միայն հակասում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին և Կառավարության համապատասխան որոշմանը, այլև պարունակում է բանակում հոգևոր ծառայության հետագա ձևաչափի վերաբերյալ անորոշ և ոչ հստակ ձևակերպումներ, որոնք կարիք ունեն պարզաբանման։
Կարևորելով գնդերեցների ծառայությունը բանակում՝ հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, մեր զինվորականների հավատքի, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության գիտակցության և ոգու զորացման գործում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեռևս փետրվարի 3-ին գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝առաջարկելով նախարարության կողմից նշանակված ներկայացուցչի կամ հանձնախմբի հետ համապարփակ քննարկում կազմակերպել՝ ԶՈւ հոգևոր ծառայության ապագային առնչվող հարցերի շուրջ։ Սակայն, ցավով պետք է նշեմ, որ առ այսօր Պաշտպանության նախարարությունից որևէ արձագանք չի ստացվել», – մեզ հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում