Բաց տեքստով նման խոսույթն այլեւս շատ վտանգավոր է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ժամանակին լայն արձագանք էր գտել մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե ՀՀ ԱԳ նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ գործակալ է՝ «Օմեգա» ծածկանունով: Եվ ահա երեկ նա խոստովանել է. «ՀՀ ԱԱԾ-ն ինձ` որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի, դիմել է օգնության համար, այսինքն՝ փորձագիտական աջակցության համար»: Հետաքրքիր է՝ իսկ նման մեկնաբանությունից հետո՝ գոնե Միրզոյանի մտքով չի՞ անցել, որ Խորհրդային Հայաստանի տարիներին ԽՍՀՄ ՊԱԿ-ին էլ կարող էր հոգեւոր աջակցություն ցուցաբերել Եզրաս սրբազանը: Ինչո՞ւ է Միրզոյանը բարի մարդ, իսկ սրբազանը իբր «գործակալ», երբ խոսքը երկու դեպքում էլ երկրի անվտանգության կառույցին է վերաբերում:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար ՄԱՐԹԱ ԿՈՍԸ, ինչին անդրադառնալով` քաղաքական գործիչ, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Չէի անդրադառնա վատ շրջապատով այս անհետաքրքիր կնոջը, եթե չլսեի Հայաստանը նոր արհավիրքների մեջ քաշելու նրա խոսքերը։ Տիկինը եկել էր Գյումրի, հանդիպել ՇՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ։ Նա ցինիկաբար հայտարարել է, որ ՀՀ իշխանություններին տալու է 140 մլն եվրո քարոզարշավի համար, դա փաթեթավորելով, որպես պայքար հիբրիդային պատերազմի դեմ։ Ապա նշել, որ Հայաստանին սպառնում է ռուսական կողմը, եւ հավելել, որ ինչքան պետք լինի, այդքան էլ փող կտան այդ պատերազմի համար»: Պողոսյանը հիշեցրել է, որ եվրոպացիները նման խոստումներ տվեցին նաեւ Ուկրաինային եւ ներքաշեցին անմիտ, արյունալի պատերազմի մեջ։ Իրավապաշտպանը զգուշացնում է՝ բաց տեքստով նման խոսույթն այլեւս շատ վտանգավոր է, լուրջ սպառնալիք` ազգային անվտանգության տեսակետից:

Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆՆ իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է. «Ես իշխանություններից միշտ եմ եղել դժգոհմեր որեւէ իշխանավոր, չորսն էլ, մինչեւ վերջ նորմալ չի սիրել էս երկիրը՝ ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, ո՛չ երրորդը, ոչ էլ սա»։ Եվ սա պատասխանն էր հաղորդավարի այն հարցին, թե դժգո՞հ էր նախկին իշխանություններից, որ աջակցում էր 2018-ի իշխանափոխությանը: Ինչ խոսք, տարօրինակ է այս ամենը, երբ նայում ենք Թոխատյանի ոչ վաղ անցյալի կենսագրությունը: Նա նախկին իշխանությունների օրոք ստացել է բարձր կոչում, եղել է Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամ, իսկ 2017 թվականին Երեւանի ավագանու որոշմամբ «Կանազ» մշակույթի կենտրոնը փոխանցվեց նրա ղեկավարած «Արվեստի այբուբեն» հիմնադրամին։ Էլ ինչի՞ց էր դժգոհ, այդպես էլ անհասկանալի է: Մինչդեռ դժգոհողները պետք է լինեին հենց իշխանությունները: Այդ օրերին արտիստը մեծ ոգեւորությամբ էր խոսում կենտրոնի ապագայի մասին՝ խոստանալով վերանորոգում, մշակութային ակտիվ կյանք, ստեղծագործական եռուզեռ։ Սակայն փաստերն ավելի համառ են, քան` խոսքերը։ Կենտրոնի տրամադրումից հետո անցել է գրեթե տասը տարի, բայց այն մինչ օրս անորոշ վիճակում է։ Ո՛չ խոստացված բուռն գործունեությունը կա, ո՛չ էլ խոստացված վերածնունդը։Երբ մարդը հայտարարում է, թե «ոչ մեկը չի սիրել այս երկիրը», ակամա առաջանում է հարց՝ իսկ ինքը որքանո՞վ է պատասխանատվություն կրում իր աջակցությունների, իր ընտրությունների համար։ Ի վերջո, եթե ոչ մեկը չի սիրել, ապա ինչպե՞ս պատահեց, որ 2018-ին այդ նույն «ոչ սիրողներից» մեկին սատարելը դարձավ «ճիշտ» ընտրություն։ Եվ ինչպե՞ս կարող էր լուրջ մտավորականը նման վստահությամբ կանգնել մի գործընթացի կողքին, որի արդյունքների վերաբերյալ այսօր ունի այսքան կտրուկ ու համընդհանուր հիասթափություն։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում