ԱՄՆ պատերազմի նախարարը Նեթանյահույի գաղտնի գործակա՞լն է. Թրամփի ուշագրավ բացահայտումը
ՄիջազգայինԹրամփը հայտարարեց, որ Իրանի հետ պատերազմը իր գաղափարը չէր.
«Փիթ Հեգսեթն առաջինն էր, որ խոսեց։ Նա էր, ով ասաց. «Եկեք անենք դա»։
Դատելով դեմքի արտահայտությունից՝ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը գոհ չէր այդ բացահայտումից։
Թե ինչու, կարելի է կռահել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք (https://iravunk.com/?p=336425&l=am), Փիթ Հեգսեթի անվան հետ կապված կա ուշագրավ բացահայտնում` ելնելով նրա վրայի դաջվածքներից: Այն է` նա մի գաղափարակոսության կրողն է, որը ենթադրում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա Սողոմոնի տաճարի «հրաշագործ վերականգնում»` ասվածի ողջ խորությամբ հանդերձ: Մի բան, որի մասին հիմա խոսում է ինչպես Նեթանյահուն, այնպես էն նրա մի շարք կարկառուն թիմակիցներ (https://iravunk.com/?p=336698&l=am): Կարճ ասած, խոսքը նույն «կուտոկի» մասին է, իսկ Թրամփի բացահայտումը ցույց է տալիս, որ իրականում Փիթ Հեգսեթը այդ «կուտոկի» մասնիկ է:
Ըստ այդմ, պատահակա՞ն է, որ հենց նա է ԱՄՆ պատերազմի նախարարը:
Կամ այսպես. իրականում նա ԱՄՆ կառավարությունում սեփական երկրի՞, թե Նեթանյահույի շահերն է պաշտպանում: Մի խոսքով, հասկանալու բաներ դեռ կան:

