ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ HUPE FIGHTING ՄՐՑԱՇԱՐԻՆ
ՍպորտՄարտի 28-ին, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի քառակի չեմպիոն, Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ կմասնակցի Hype Fighting մրցաշարին, որը կկայանա Երևանում։ Հայ անվանի ըմբիշը գոտեմարտ է անցկացնելու, մրցակիցը խառը մենամարտերի մարտիկ, ազգությամբ ղազախ Բագդատ Ժուբանիշն է։ Սպասվող գոտեմարտի մասին ԱՐՍԵՆԸ նշել է այսպես. «Սա իմ առաջին փորձն է Խառը մենամարտերում, ըմբշամարտի կանոններով է լինելու։ Հրավեր եմ ստացել Hype Fighting ընկերությունից, սիրով եմ ընդունել, քանի որ Հայաստանում է լինելու։ Ինձ համար նշանակություն չունի, թե որ մրցաշարում եմ գոտեմարտում, ով է մրցակիցս։ Կարևորն այն է, որ ըմբշամարտի կանոններով է և Հայաստանում է լինելու մրցաշարը։ Համաձայն եմ, որ հայ երկրպագուների համար հետաքրքիր երեկո կլինի, նրանց կուրախացնեմ։ Վերջին շրջանում շատերն են ցանկանում տեսնել իմ գոտեմարտերը։ Սա լավ հնարավորություն է բոլորիս համար։ Կարծում եմ լավ երեկո կունենանք միասին»։ Հաջողություն մեր ըմբիշին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

