Ըստ ՀԷՑ-ի, հրազդանցիներին աչքո՞վ են տվել

Թեմա

Փետրվարի 26-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցած լայնածավալ հոսանքազրկումը շարունակում է մնալ առանց հստակ պատասխանների։ Տեղի ունեցածի հետեւանքով, քաղաքացիների պնդմամբ, տասնյակ կենցաղային սարքեր շարքից դուրս են եկել՝ լույսի անջատում-միացումից առաջացած տատանումների պատճառով։

Քաղաքի բնակիչները պատմում են, որ դեպքի օրը հոսանքը մի քանի անգամ անջատվել եւ կրկին միացվել է, ինչն էլ հանգեցրել է տեխնիկայի վնասմանը։ Ըստ նրանց, խոսքը ոչ թե մեկ-երկու դեպքի, այլ մասսայական խնդրի մասին է:

«Իրավունք»-ի հետ զրույցում տուժած քաղաքացիներից մեկը պատմեց, որ դեպքից երեք օր անց՝ երկուշաբթի օրը, դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով։ Վերջինիս աշխատակիցները հորդորել են գրավոր դիմում ներկայացնել՝ վստահեցնելով, որ մասնագետ կուղարկեն վնասված տեխնիկան զննելու նպատակով։ Սակայն, ինչպես նշում է քաղաքացին, 15 օր սպասելուց հետո որեւէ արձագանք չի եղել։ Կրկնակի դիմելուց հետո ընկերությունից հայտնել են, թե դիմումը տեխնիկական խնդրի պատճառով փաստացի ուղարկվել է միայն երկու օր առաջ։

Տուժած քաղաքացին նաեւ դիմել է թեժ գիծ, սակայն խոստացված մասնագետներն այդպես էլ տեղ չեն հասել։ Մինչ այդ, ընկերությունից պարզաբանել էին, որ տեղի ունեցածի պատճառը այրված տրանսֆորմատորն է։

Միայն մարտի 19-ին քաղաքացին ստացել է գրավոր պատասխան, որտեղ նշված է, թե տեղի է ունեցել 10 կիլովատ հզորության հաղորդալարի կտրվածք, որն, ըստ ընկերության, չէր կարող հանգեցնել տեխնիկայի վնասման: Ուստի՝ ընկերությունը պատասխանատվություն չի կրում սարքավորումների վնասման համար:

Այս ամենի ֆոնին տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ առանց տեղում զննում իրականացնելու՝ ընկերությունը եզրակացրել է, թե վնասները հոսանքի տատանումից չեն առաջացել։ Քաղաքացիների հարցադրումը մնում է բաց՝ նույն օրը, նույն ժամին մի քանի ընտանիքների տեխնիկան «պատահաբա՞ր» է շարքից դուրս եկել, թե՞ հրազդանցիներին մասսայական աչքով են տվել: Խնդիրը շարունակում է մնալ օդում կախված, եւ որեւէ մեկը չի լուսավորում, թե, ի վերջո, փետրվարի 26-ի մթից հետո՝ վնասված տեխնիկայի համար ո՞վ է փոխհատուցելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում