Սպերցյանը գերազանցել է ՌՊԼ-ի մակարդակը. Արշավին
ՍպորտՌուսաստանի հավաքականի նախկին ավագ Անդրեյ Արշավինը խոսել է Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի կարիերայի մասին.
«Երկար տարիներ Սպերցյանը կայուն ցուցադրում է իր բարձր կարգը։ Ավելացնելու այլ բան չկա։ Նա շատ ուժեղ խաղացող է, որն արդեն հավանաբար գերազանցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մակարդակը»,- Արշավինի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

