Ինչ տեղի կունենա, եթե ԱՄՆ–Իսրայելը ոչնչացնեն Իրանի Բուշերի ատոմակայանը
ՄիջազգայինԻ հայտ են գալիս հաշվարկներ, թե ինչ տեղի կունենա, եթե ԱՄՆ–Իսրայելը ոչնչացնեն Իրանի Բուշերի ատոմակայանը, մինչեւ ուր կհասնի հետևանքով ռադիոակտիվ աղտոտումը։
Ռուսների կառուցված կայանը դեռևս գործում է, սակայն վերջերս ռեակտորի խցիկից 350 մետր հեռավորության վրա հրթիռի (կամ հրթիռի բեկորների) հարվածը հուշում է, որ կայանի ոչնչացումը առնվազն պլանավորված և թույլատրված էր հարձակվողի կողմից։ Եթե VVER-1000 ռեակտորի պաշտպանական շերտը խոցվի, տեղի կունենա եզակի մասշտաբի և վտանգի միջուկային աղետ։
Ռեակտորի միջուկը պարունակում է մոտավորապես 72 տոննա միջուկային վառելիք, իսկ օգտագործված վառելիքի պաշարներն ավելի քան 200 տոննա են։ Սառեցման համակարգերի ոչնչացումը կհանգեցնի միջուկի հալման և ռադիոնուկլիդների (Cs-137, I-131, Sr-90) զանգվածային արտանետման։ Չնայած VVER-1000 ռեակտորի պաշտպանական շերտը կարող է կլանել արտանետման մի մասը, նմացած գերիշխող ծավալը քամիները ռադիոակտիվ ամպի տեսքով կուղղեն հարավ-արևելք՝ ուղիղ դեպի ԱՄԷ։
Անապատային պայմաններում, որտեղ չկան բնական տեղումներ՝ հողը «լվանալու» կամ գետեր՝ կախված նյութերը հեռացնելու համար, ցեզիում-137-ը ընդմիշտ կնստի աղուտներում և ափամերձ գոտում: ԱՄԷ-ի համար սա նշանակում է ոչ միայն տնտեսական անկում, այլև պետության ֆիզիկական փլուզում։
ԱՄԷ–ի հարեւանությամբ Կատարը, թեւե կարող է ուղիղ հարվածի չենթարկվել, սակայն լրջագույն խնդիրներ, միանշանակ, կունենա:
Այնուհետև ճառագայթումը կհասնի Օման, օվկիանոսով կհասնի հարավային Հնդկաստան, հնարավոր է՝ ազդի Շրի Լանկայի վրա և շատ լավ կարող է հասնել Ինդոնեզիա, Մալայզիա և հարավային Թաիլանդ։
Հարվածի տակ է հայտնվելու նաեւ Հորմուզի նեղուցը, Օմանի ծոցը, եւ այդ ջրերով նավագնացությունը կկանգնի շատ ու շատ երկար ժամանակով: Կարճ ասած, հետեւանքները ողջ աշխարհի համար կլինեն կատաստրոֆիկ:

