Թրամփը շարունակում է համառորեն պնդել, Թեհրանը` կտրականապես հերքել, որ բանակցում են
ՄիջազգայինԹրամփը շարունակում է համառորեն պնդել, որ Իրանի հետ բանակցում է: Վերջին անգամ Իրանն ու ԱՄՆ-ն շփվել են երեկ երեկոյան, և երկու կողմերը կարող են «համաձայնության» հասնել արդեն այս շաբաթ, ասում է նա։
Թեհրանը կտրականապես հերքում է։
Արդեն սկսում է զավեշտի նմանվել: Լավ, ենթադրենք Թրամփը ճիշտ է, այդ դեպքում Թեհրանն ինչո՞ւ պետք է հերքի բացահայտը:
Կամ, եթե Թեհրանն է ճիշը, Թրամփը չի՞ հասկանում, որ բացահայտ ստով լրիվ զրոյացնում է իր կշիռը:
Իսակ կարո՞ղ է պատահել, որ Թրամփն ինչ–որ մարդկաց հետ է բանակցել, նրանց իրանցիների տեղ դնելով: Ներկա աբսուրդային ժամանակներում նման բան անգամ չպետք է բացառել:

