Կոռնիձորում Արցախի ֆոնին լուսանկարված արցախցիներին ոստիկանության փոխգնդապետը հորդորել է «գնալ հանձնվել և այդ եղանակով իրենց կարոտն առնել». Փաստաբան (Տեսանյութ)

Ներքաղաքական

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան եթերում արցախցիներին ուղղված ատելության խոսքի ևս մեկ միջադեպ է ներկայացրել։

Փաստաբանը նշում է, որ օրեր առաջ արցախցի մի քանի երիտասարդներ, որոնք Տեղ և Գորիս համայնքներում շինարարությամբ են զբաղվում, գնացել են Կոռնիձոր և լուսանկարվել Հակարիի կամրջի և Արցախի ֆոնին։

«Մի քանի լուսանկար են արել, տեսագրություն... պատճառը կարոտը քաղելն է»,- նշում է փաստաբանը՝ պատմելով, որ վերադարձի ճանապարհին ԱԱԾ-ականները կանգնեցրել են նրանց, առգրավել հեռախոսները, փաստացի զրկել փաստաբանի հետ կապ հաստատելու հնարավորությունից և մոտ մեկ-երկու ժամ հետո տեղափոխել են ոստիկանություն՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով, բայց բավարարվել են միայն նախազգուշացումով և դրամական տուգանք չեն կիրառել։

«Այստեղ էականն այն է, որ ոստիկանության բաժնում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հետաքրքրվել է՝ որն է եղել լուսանկարվելու պատճառը։ Տղաները ասել են, որ այդ եղանակով իրենց կարոտն են ընդամենը քաղել՝ լուսանկարվել Արցախի ֆոնին։ Ինչին ի պատասխան պաշտոնյան, որը փոխգնդապետի կոչումով է եղել, ասել է՝ «դե եթե կարոտ էիք քաղում, էնա գնացեք հանձնվեք, ու էտ եղանակով ձեր տուն վերադարձեք ու ձեր կարոտը քաղեք»։

Այդ ոստիկանության պաշտոնյան վաղ թե ուշ իրավական պատասխանատվության է ենթարկվելու իր այդ ատելության խոսքի, խտրականության ու ստորության համար», - հայտարարեց Ռոման Երիցյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում