ՀՀ պետական պարտքը նվազել է, բայց աճել է ներքին փոխառությունների բաժինը․ նախարար

Տնտեսություն

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի վերջի դրությամբ կազմել է շուրջ 5,5 տրիլիոն դրամ կամ 14,5 մլրդ դոլար, իսկ դրա հարաբերակցությունը ՀՆԱ-ին մնացել է վերահսկելի մակարդակում։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2025 թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

«Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,7 տոկոսային կետով և կազմել 47,3%՝ պահպանվելով ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում»,- ասաց նախարարը։

Պետական պարտքի կառուցվածքում նկատվում է կարևոր միտում՝ աճում է ներքին փոխառությունների դերը։ Ըստ Հովհաննիսյանի՝ 2025 թվականին բյուջեի պակասուրդի ֆինանսավորման մեծ մասն իրականացվել է հենց ներքին աղբյուրների հաշվին։ Նախարարի խոսքով՝ այս փոփոխությունը նաև դրական ազդեցություն ունի՝ նվազեցրել է փոխարժեքի տատանումների ազդեցությունը պարտքի վրա։

«2025 թվականի ընթացքում ներքին փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցներով ֆինանսավորման 67,7%-ը, իսկ արտաքին փոխառու միջոցների հաշվին պակասուրդի զուտ ֆինանսավորումը՝ 142 մլրդ դրամ կամ փոխառու միջոցներով ֆինանսավորման շուրջ 32,3%-ը: 2025 թվականի տարեվերջի դրությամբ ՀՀ դրամով արտահայտված պարտքի կշիռը կազմել է 52,9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 2,2 տոկոսային կետով»,- մանրամասնեց Հովհաննիսյանը։

Նախարարը նշեց, որ նախնական կանխատեսումներով` պարտքը պետք է գերազանցեր 50%-ը, սակայն իրականում արձանագրվել է նվազում։ Դրական ցուցանիշը, ըստ Հովհաննիսյանի, պայմանավորված է երկու հիմնական գործոնով՝ տնտեսության սպասվածից բարձր աճով և հարկերի ավելի մեծ հավաքագրմամբ։

«Առաջինը ՀՆԱ–ի առաջանցիկ աճն է, որը մեր պլանավորածից ավել է եղել 2 տոկոսային կետով, և նաև հարկերի հավաքագրումը, որը նույնպես ավել է եղել մեր կանխատեսածից։ Մենք պլանավորում էինք 5,5 տոկոս դեֆիցիտ, սակայն ունեցանք 3,7 տոկոս դեֆիցիտ, և սրա արդյունքում ունենք պարտքի նվազող հետագիծ»,- ավելացրեց նախարարը։

Նա ընդգծեց, որ պարտքի կառավարման գնահատման համար ներդրվել է նոր գործիք, որը թույլ է տալիս ավելի լայն շրջանակով վերլուծել ռիսկերը։ Ըստ Հովհաննիսյանի՝ նոր մոդելը պետական պարտքի կայունության վերաբերյալ ավելի ամբողջական պատկեր ստանալու հնարավորություն է տալիս։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում