Որն էր Նիկոլ-Աննա «քաղցր զույգի» բաժանման իրական դրդապատճառները
ՆերքաղաքականՀրապարակախոս Միխայիլ Շահնազարովը եւ լրագրող Եկատերինա Արկալովան փոդքասթներից մեկի ժամանակ անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի բաժանման պատճառներին: Ըստ զրուցակիցների` Փաշինյանի հետ համատեղ բնակվող Աննա Հակոբյանի ոչ պատշաճ արտաքին տեսքը եւ նույնքան ոչ սթափ վարքը եղել է գլխավոր պատճառներից մեկը:
Ըստ նույն աղբյուրի` օրինակ, 2025 թվականի օգոստոսի վերջին Պեկինում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովից հետո՝ այն ժամանակ ԱԳՆ-ի խողովակներով փոխանցվել էր ազդանշան, որ «ՉԺՀ ղեկավարությունը խնդրում է պարոն վարչապետին այլեւս չծանրաբեռնել իր կնոջ պաշտոնական այցերով իրենց երկիր»։ Ավելին՝ պարզվել է, որ ավելի վաղ գրեթե նույն բովանդակությամբ ազդակներ այլ ուղիներով փոխանցել էր նաեւ Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը:
Նկատենք, որ արդեն իսկ քննարկման առարկա է դարձել Շահնազարովի եւ Արկալովայի հնչեցրած տեսակետները: Կան կարծիքներ, որ այս լուրը մոլորեցնում եւ քողարկում է «քաղցր զույգի» բաժանման իրական դրդապատճառները։ Շատերը վստահ են, որ այս ամբողջ խճճված պատմությունը՝ իբր նրանց բաժանման մասին, կապված է միայն մեկ բանի հետ՝ թալանվածը թաքցնելու փորձի։ Ավելի վաղ Փաշինյանը բազմիցս ասել էր, որ իրենք Աննայի հետ հատուկ չեն օրինականացրել իրենց հարաբերությունները, որպեսզի իր դեմ ներկայացվող հայցերը որեւէ կերպ չազդեն ընտանեկան բարեկեցության վրա։ Չի բացառվում, որ այս անգամ եւս իրավիճակը նույնն է։ Միայն տարբերությունը թվերի մեջ է. այն ժամանակ խոսքը դրամով վեցանիշ գումարների մասին էր, իսկ այսօր՝ առնվազն իննանիշ գումարների՝ դոլարներով եւ եվրոյով, որոնք, ըստ որոշ պնդումների, կապված են Արցախը եւ Հայաստանի ռազմավարական կարեւոր տարածքները՝ Սյունիքի, Գեղարքունիքի եւ Տավուշի բարձունքներով, «վաճառելու» հետ։
Սեփ. լրատվություն

