Ինչ տեղի կունենա, եթե Իրանից Իսրայելի ուղղությամբ միջուկային հրթիռ արձակվի. Ի՞նչ են ակնարկում իրանական փորձագետները
ՄիջազգայինԻնչ տեղի կունենա, եթե Իրանից Իսրայելի ուղղությամբ միջուկային հրթիռ արձակվի: Այս թեմայով հրապարակում են ներկայացրել իրանական միանգամայն տեղեկացված որոշ աղբյուրներ` ներկայացնելով հետեւանքները բացատրող սխեմատիկ պատկեր:
«Դա կհանգեցնի պայթյունի, որը կգոլորշիացնի էպիկենտրոնում գտնվող ամեն ինչ և կառաջացնի մահացու այրվածքներ մինչև 13 կիլոմետր հեռավորության վրա...»,- ընդգծում են փորձագետները:
Իրականում, դժվար չէ հասկանալ, թե ինչ կլինի, եթե փոքրիկ Իսրայելին միջուկային հարված հասցվի. անգամ մեկ-երկու հարվածը բավական կլինի խիտ բնակեցրած այդ երկիրը ֆունկցիոնալությունից զրկելու համար: Ամբողջ հարցն այստեղ այն է, թե ինչու իրանական, կրկնենք, միանգամայն քաղատեղյակ փորձագետները որոշեցին խոսել այդ մասին: Ասել, թե պատերազմի այս թեժ պահին նրանք այլ գործ չունեն, քան ինչ-որ տեսական, իրականությունից կտրված ենթադրությունենրը, երեւի ճիշտ չի լինի: Ըստ այդմ, ավելի խելքին մոտ է, որ իրանական փորձագետներին հրահանգված է ներկայացնել միանգամայն ռեալ սցենար: Մի բան, որն Իրանը պաշտոնապես անել չի կարող եւ չի անի: Ու մնում է հիշել այն հին ծոսակցությունենրը, որ Իրանում միջուկային զենք կա: Ու այս պահին, երբ միանգամայն հավանական է դարձել ամերիկա-իսրայելական կոալիցիայի կողմից տակտիկական միջուկային զենքի կիրառումը, ակնարկը, որ անխուսափելիորեն կլինի պատասխան, ճիշտ պահին է:

