Լարիջանիի սպանությունը Թրամփին դրեց շատ ավելի վատ վիճակում. Իրանական փորձագետ
ՄիջազգայինԻրանական փորձագիտական աղբյուրը գրում է.
«Ամերիկյան լրատվամիջոցները քննադատում են Թրամփին Լարիջանիի սպանության համար։
ԱՄՆ լրատվամիջոցները հարձակվեցին Թրամփի վրա՝ պնդելով, որ նրա գործողությունները հանգեցրին փիլիսոփա Լարիջանիի սպանությանը, այն դեպքում, երբ նա պաշտպանում էր երկխոսությունն ու բանակցությունները։
ԵՈվ դրան հաջորդեց մղձավանջը. փոխարինելու եկած իրանցի գեներալները մեկ օրում ամբողջ տարածաշրջանը դրեցին արտակարգ դրության մեջ՝ հարվածելով նավթագազային օբյեկտներին։
Առաջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը հայտնվեց ցնցված վիճակում՝ հարվածների ինտենսիվության և ուժի պատճառով։ Նոր հրթիռները անակնկալի բերեցին նույնիսկ ԱՄՆ-ին։
Նեթանյահուին առաջին անգամ ստիպված եղավ դուրս գալ իր ստորգետնյա ապաստարանից՝ առաջացնելով վախ և անորոշություն։ Նա այլևս չի հայտնվում փողոցներում, ինչպես նախկինում։
Գագաթնակետը «անտեսանելի» F-35 կործանիչի ոչնչացումն էր, որը, ինչպես ասում էին, աննկատելի էր կամ չէր կարող խփվել։ Ինչպես նաեւ 4000 կմ հեռավորությունից ամերիկյան բազայի խոցումը, որից հետո անգամ Լոնդոնում հասկացան, որ հաջորդ թիրախն իրենք կարող են դառնալ:
Սա իրանցի պաշտոնյաների սպանության միջոցով Թրամփի վախեցնելու քաղաքականության արդյունքը»։

