«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Սրիկայի ձեռքը սեղմածները»՝ persona non grata Եռաբլուրում. նոր բողոքի ալիք է ձեւավորվում

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Դավիթ Գեւորգյանի հերոսածին մայրը՝ Ալիսա Գեւորգյանը, հանդես է եկել կոշտ հայտարարությամբ եւ, ըստ էության, ձեւավորել է նոր հանրային ալիք, որը գնալով ընդլայնվում է։

«Էս սրիկայի ձեռքը սեղմած ցանկացած մեկը՝ լինի ծանոթ, բարեկամ, հարեւան, թե մոտ հարազատ, Եռաբլուր մտնելիս չփորձե՛ք մոտենալ էրեխուս շիրիմին, ես արգելում եմ»,- Ալիսա Գեւորգյանի այս խոսքերը, որոնք ակնհայտորեն ուղղված են երկրի ներկայիս իշխանության առաջին դեմքին, լայն տարածում են գտել սոցիալական հարթակներում՝ վերածվելով յուրատեսակ ֆլեշմոբի։

Ալիսա Գեւորգյանի հայտարարությանը հետեւել են տասնյակ այլ ծնողների եւ հարազատների գրառումներ, որոնք գրեթե նույն բառապաշարով վերահաստատում են նույն դիրքորոշումը՝ փաստացի ձեւավորելով լուռ, բայց խոսուն բողոք այն իշխանության դեմ, որի վարած քաղաքականության հետեւանքները նրանք կրում են ամեն օր։ Այդ թվում հայտարարությամբ են հանդես եկել անմահ հերոսներ Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, Գեւորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթեւիկ Վիրաբյանը, Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը եւ այլք:

Նշենք, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ակտիվ նախընտրական քարոզարշավը՝ շրջելով փողոցից փողոց, այցելելով տարբեր համայնքներ եւ փորձելով անմիջական շփումներ հաստատել քաղաքացիների հետ՝ ավտոբուսներում ու մետրոյում, ինչը, իհարկե, ուղեկցվում է բազմաթիվ միջադեպերով։ Իսկ նրանք, ովքեր Նիկոլ Փաշինյանի տեսանյութերում ստանձնում են վերջինիս տեսած ու երջանկացած «հպարտ քաղաքացու» դերը, փաստացի ոչ միայն մերժվելու են զոհվածների ընտանիքների կողմից, այլեւ Եռաբլուրում դառնալու են «persona non grata»։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան