Հեր ջան, ես չգիտեմ, թե երբ դուրս կգամ բանտից կամ ինչքան կապրեմ, բայց խոստանում եմ... Արթուր Վարդանյան

Ներքաղաքական
«Ծնունդդ շնորհավոր պապ ջան... Այսօր դու կդառնայիր 70 տարեկան։ Գիտեմ, որ սպասում ես, որ կգամ Եռաբլուր, կնստեմ շիրիմիդ մոտ, խունկ կվառեմ ու կխոսենք, ոնց որ միշտ, բայց այս տարի էլ չկարողացա գամ, հեր ջան։
 
Հավատա չեմ մոռացել խոստումս ու երդումս։ Ատամներով պայքարում եմ ու կռիվ եմ տալիս, որ ձեր գործն ու պայքարը կիսատ չմնան։ Հիմա բանտում 4 պատերի մեջ, ես հիշողություններից, հավատից ու իմ կյանքից բացի ուրիշ ոչինչ չունեմ։ Չնայած ամեն ինչ անում են, որ դրանցից էլ զրկվեմ, բայց չեմ հուսահատվում, ատամներս սեղմած դիմադրում եմ։
 
Ձեր ժամանակ թշնամին առաջնագծում էր, ազատագրված Արցախից այն կողմ։ Իսկ հիմա թշնամին մտել է մեր տները ու ամեն մի տուն, ամեն մի օջախ առաջնագիծ է դարձել։ Բանը հասել է նրան, որ այսօր մեր հայրենիքի մեջ մենք հայ մնալու համար ենք պայքարում, իսկ հայ մնալու համար բանտ են նստեցնում։
Պապ ջան, անկախ ամբողջ ցավից ու տառապանքից, Արցախի կորստից ծնկի չենք գալիս։
 
Քո մարտական ախպերներից շատերն էլ չկան։ Ոմանք զոհվեցին ի պաշտպանություն Արցախի, իսկ ովքեր էլ դեռ կան ու հավատարիմ են մնացել հայ ժողովրդին, Հայաստանին ու Արցախին դեռ պայքարում են։
 
Բառեր չեմ գտնում, որ ասեմ, թե ինչքան եմ կարոտել քեզ ու ինչքան շատ քո կարիքն ունեմ։ Հիշում եմ, երբ առաջին անգամ մեկնեցիր Արցախ և հիշում եմ, երբ վերջին անգամ քեզ ճանապարհեցի։
 
Հիշում եմ քո վերջին հրաժեշտի խոսքերը, որոնք երբեք չեմ մոռանա, վերջին գրկախառնությունը ու վերջին հայրական համբույրդ։ Դուք հզոր էիք, ինչպես այն լեռները, որոնք ազատագրում էիք թշնամուց։
 
Դուք անկախ աշխարհի կամքից անկախ ու ազատ հայկական պետություն ստեղծեցիք։ Դուք Արցախը ազատագրեցիք մի ժամանակ, երբ կռվում էիք 1-ը 100-ի դիմաց։ Դուք թույլ չտվեցիք, որ մեր պատմության էջերը գրեն օտարները։ Դուք արդարության մարտիկներ էիք, ովքեր չմոռացան Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի թափված արյունը ու թշնամուն ստիպեցիք ընդունել հայ ժողողվրդի ու հայկական պետությունների ազատությունը, անկախությունը ու ինքնիշխանությունը։ Դուք հերոսացաք ձեզանից հետո թողնելով մի սերունդ, որի համար դուք եղել եք, կաք ու կմնաք կենդանի լեգենդներ։
 
Հեր ջան, ես չգիտեմ, թե երբ դուրս կգամ բանտից կամ ինչքան կապրեմ, բայց խոստանում եմ, որ կապրեմ որպես արժանապատիվ հայորդի` բարձր պահելով հայ ազգիս ու քո անունը։ Մենք չենք լինի այն սերունդը, ում օրոք կջնջվի հայի ինքնությունն ու էությունը, պատմությունն ու հիշողությունը։ Նորից ու նորից ծնունդդ շնորհավոր, պապ ջան։ Հպարտ եմ ու փառք եմ տալիս Աստծուն, որ հայ եմ ու քո որդին եմ», - գրել է արցախյան առաջին պատերազմի լեգենդար հետախույզ Վալերիկ Վարդանյանի որդին՝ Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ բանտից։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում