Բարով ես ծնվել իմաստության շտեմարան, մեր սիրելի 93-ամյա Նինա մայրիկ
Ուժ, ազնվություն, սեր, բարություն, իմաստություն, գեղեցկություն: Մայր, ով միշտ «լիցքավորված է» սիրով։ Այսօր հայտնի փաստաբան Լեվոն Բաղդասարյանի սիրասուն մայրիկի Նինա տատիկի տարեդարձն է։
Ուժ, կորով, երկար ու երջանիկ տարիների կյանք իմաստուն Նինա տատիկ Ձեզ։
Սիրելի մայրիկի տարեդարձի կապակցությամբ հայտնի իրավապաշտպանը գրել է.
Այսօր Մայրիկիս 93 ամյակն է։ Որոշել էինք տան անդամներով նշել, առանց ավելորդ աղմուկի։ Արդյունքում այսօր մեր տան երկու սենյակները լեփ լեցուն էին հարազատ բարեկամներով։ Յուրաքանչյուրդ ձեզ հարց տվեք ,որ եթե Աստծո կամոք հասնեք 93 տարեկան, քանիսը կհիշեն շնորհավորեն։
Մայրս, մեր ազգի, բարեկամության, ընկերության հարևանության խաղաղության, բարության, կերպար։
Շնորհավոր Ծնունդդ։

