Ալեքսանդր Դուգինը ինտերնետը փակելու կոչ է հնչեցրել
ՄիջազգայինԱլեքսանդր Դուգինը ռուսների համար ինտերնետը փակելու կոչ է հնչեցրել` բացատրելով, որ «բոլոր տեխնոլոգիաները չարիք են».
«Ինտերնետը չարիք է: Տեխնոլոգիան ընդհանուր առմամբ գոյության անհետացման մետաֆիզիկական միտումն է: Մշակույթից քաղաքակրթության անցումը իրականացվում է տեխնոլոգիայի միջոցով: Տեխնոլոգիան մարդու օտարացումն է»,- նշել է փիլիսոփան:
Իհարկե, մտածմունքի տեղիք տվող տեսակետ է: Մի կողմից, ինտերնետր եւ տեխնոլոգիաների առավելություններն անվիճելի են` «առանց ինտենրետի ոչ մի բան չես կարող անել» սկզբունքով: Մյուս կողից, ավագ սերունդը կհիշի, որ ապրում էր առանց ինտերնետի, եւ շատ ավելի հանգիստ ու ուրախ, շատ ավելի մեծ անհատական գիտելիքների պաշարով, քան հիմա: Ո՞ր տարբերակն է գերադասելի, վիճելի թեմա է:

