Իրանը հնարավորություն ունի հարվածել Լոնդոնին, Փարիզին և Բեռլինին
ՄիջազգայինԱրեւմտյան լրատվամիջոցները` Wall Street Journal-ը, CNN-ը, BBC-ն եւ այլն, հաստատում են, որ Իրանը հիպերձայնային հրթիռով հարձակվել է իր սահմաններից 4000 կմ հեռավորության վրա գտնվող ամերիկյան բազայի վրա։
Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներով՝ օգտագործվել է «Խորամշահր-4»-ի երկաստիճան մոդիֆիկացիան։ Նոր հրթիռը թռչում է մինչև 1200 կմ բարձրության վրա տիեզերական հետագծով և հարձակվում է իր թիրախի վրա Մախ 20 արագությամբ, ինչը այն դարձնում է անխոցելի հակաօդային պաշտպանության համար։
Արեւմտյան աղբյուրները նաեւ ընդգծում են, որ այդպիսով, Իրանի հարվածային շառավիղն այժմ ներառում է ոչ միայն Մերձավոր Արևելքը, այլև ամբողջ Եվրոպան, ներառյալ Լոնդոնը (Բրիտանիայի մոտ կեսը), Փարիզը և Բեռլինը։

