«․․․այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին»․ այսօր Մեծ Պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակին է

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին նվիրված է Հիսուս Քրիստոսի գալստյանը։ Այս կիրակիի ընթացքում Եկեղեցին վերհիշում է նախ՝ Փրկչի առաջին գալուստը, ապա անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին։

Ավետարանում գրված է, որ միայն Հորն է հայտնի, թե երբ և ինչպես է լինելու Քրիստոսի երկրորդ գալուստը։ Նրանից բացի ոչ մեկ՝ ո՛չ հրեշտակներին, ո՛չ Որդուն հայտնի չէ։

Ավետարանում նկարագրված է, որ Քրիստոսի երկրորդ գալուստը լինելու է անհայտ և մշուշով պատված․ «Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, և լուսինն այլևս չի փայլի. աստղերը կընկնեն երկնքից, և երկնային մարմինները կսասանվեն:

Ապա Մարդու Որդու նշանը կերևա երկնքում, և աշխարհի բոլոր ժողովուրդները կողբան, երբ տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրա բազմած՝ զորությամբ և մեծ փառքով: Եվ երբ մեծաձայն փողը հնչի, նա իր հրեշտակներին կուղարկի, որպեսզի հավաքեն իր ընտրյալներին աշխարհի չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուսը» (Մատթեոս 24:29-31):

Ավետարանում նկարագրված է նաև այն ծառաներին, որոնց Տերը արթուն է գտնելու և «Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա» (Ղուկաս 12:37):
Եւ Տերը հորդորում է նրանց նմանվել այդ ծառաներին, որոնք արթուն կսպասեն «որ իրենց տերը հարսանիքից վերադառնա, որպեսզի երբ գա և բախի դուռը, նրանք իսկույն բաց անեն» (Ղուկաս 12:36)։

Քրիստոս Իր երկրորդ գալուստը անվանել է «վերջին օրը» (Հովհաննես 6:39), «դատաստանի օր» (Մատթեոս 11:22-24), «Իր գալստյան օրը» (Ղուկաս 17:24), իսկ Պողոս առաքյալը անվանել է «Աստծո բարկության օր» (Հռոմեացիներ 2:5):

«Որ զխորհուրդ Քո Գալստեանդ
Յառաջագոյն գուշակեցեր մարգարէիւքն Իսրայելի
Զորս ընտրեցեր յետ Մովսեսի
Որք խոսեցան Հոգւով Սրբով բազմապատիկ օրինակօք,
Տուր մեզ Փրկիչ ողորմութիւն և զմեղաց զթողութիւն»։
Այս շարականը Գալստյան կիրակիի Օրհնության շարականն է, որը երգվում է Գալստյան կիրակիի նախորդ օրը՝ երեկոյան ժամերգությանը, որպես Համբարձի շարական և Գալստյան կիրակին՝ որպես Օրհնություն, Ճաշու և Համբարձի շարական։

Պետք է միշտ հիշել, որ Քրիստոս Իր առաջին գալուստով եկավ որպես Փրկիչ, եկավ և քանդեց դժոխքի կապանքները և բացեց դրախտի դռները, սակայն իր երկրորդ գալուստով Նա գալու է, որ դատի մեղավորներին, իսկ արդարներին արժանացնի Երկնքի Արքայության։

«Ւսկ որք ասեն՝ էր երբեմն, յորժամ ո՛չ էր Որդին, կամ էր երբեմն, յորժամ ո չ էր Սուրբ Հոգին, կամ թէ՝ յոչէից եղեն, կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ կամ զՍուրբ Հոգին, եւ թէ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ Կաթուղիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի։

Իսկ մեք փառաւորեսցուք, որ յառաջ քան զյաւիտեանս, երկիրպագանելով Սրբոյ Երրորդութեանն եւ միոյ Աստուածութեանն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամէն»:

Այսինքն՝ կարևոր է, որ մարդիկ գիտակցեն, կարևորեն ու գնահատեն Քրիստոսի առաջին գալուստը և հարատև աղոթքով, Աստծու պատվիրանների կատարմամբ, հնազանդ ու նվիրված՝ Քրիստոսի խոսքին, իրենց ազնիվ ու բարի գործերով, պահքով արթուն կսպասեն ու կդիմավորեն «Տիեզերաց իշխանին»։

«Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին» (Ղուկաս 12:40):

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում