Ով էր Փաշինյանին հունից հանած արցախցի կինը

Այսօր՝ մարտի 22-ին, Երևանի մետրոպոլիտենի վագոններից մեկում, հերթական շոու-քարոզարշավի ժամանակ, Նիկոլը բախվեց հայ մարդու իրական ու չկոտրվող տեսակին։ Արցախցի երիտասարդ մայրը, իր երեխայի հետ միասին, ուղիղ և արժանապատիվ կերպով մերժեց թրքահպատակության օրակարգը և այն կեղծ քարտեզը, որով փորձ է արվում սահմանափակել հայի հայրենիքն ու ապագան։

Փաշինյանը, սովորության համաձայն, փորձում էր իր «29,800» քառակուսի կիլոմետրանոց թղթի կտորով համոզել, թե դա է երեխայի միակ ապագան։ Սակայն արցախցի կնոջ պատասխանը չուշացավ․ «Մեզ թույլ չտվեցին ապրել մեր հայրենիքում՝ Արցախում»։ Սա լոկ պատասխան չէր, սա մեղադրական դատավճիռ էր այն դավաճանական քաղաքականությանը, որը հայաթափեց Արցախն ու այսօր փորձում է նույնն անել Հայաստանի հետ։

Տեսանյութում ակնհայտ է վարչապետի աթոռը զբաղեցնողի ագրեսիվ ու քամահրական վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ։ «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել» արտահայտությունը լավագույնս բնորոշում է այս վարչախմբի իրական դեմքը։

Մինչդեռ երիտասարդ կինը, պահպանելով բարձրագույն արժանապատվություն, չընկրկեց մանիպուլյացիաների առաջ։ Նա հիշեցրեց, որ հայի համար Հայրենիքը սակարկության առարկա չէ, իսկ Արցախն ու Հայաստանը մեկ միասնական ամբողջություն են։ 

Մենք ողջունում և բարձր ենք գնահատում արցախցի հայուհու այս խիզախ քայլը։ Այսօրվա իրողություններում, երբ պետական ապարատն ու քարոզչամեքենան փորձում են կոտրել ազգային դիմադրողականությունը, նման անհատական սխրանքները փաստում են՝ Հայը չի հարմարվելու պարտադրված պարտությանը։

Կեցցե՜ հայ մարդը, ով չի ծնկում և տիրոջ իրավունքով մերժում է թշնամու օրակարգը սպասարկողներին։

Ազգային-ժողովրդավարական Բևեռ
22 մարտի, 2026թ, Երևան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում