Թրամփի` Իրանին ուղղված 48-ժամյա վերջնագիրը կարող է աշխարհի համար կատաստրոֆայի վերածվել
ՄիջազգայինԹրամփը Իրանին 48-ժամյա վերջնագիր է տալիս։
«Եթե Իրանը այս ճշգրիտ պահից 48 ժամվա ընթացքում առանց սպառնալիքների չբացի Հորմուզի նեղուցը, Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրա տարբեր էլեկտրակայանները՝ սկսելով առաջինը ամենամեծից»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը, ով մինչ այդ համոզում էր, թե Հորմուզի նեղուցի բացումն իրեն ամենեւին էլ չի հետաքրքրում եւ թող այդ մասին մտածեն նրանք, ովքեր այդ նեղուցով նավթ եւ գազ են ստանում:
Իրանի Գլխավոր շտաբից` Խաթամ ալ-Անբիայից չեն հապաղել պատասխանել Թրամփին.
«Եթե Իրանի վառելիքային և էներգետիկ ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն թշնամու կողմից, մեր պատասխան հարվածի թիրախ կդառնան ԱՄՆ-ին և սիոնիստական ռեժիմին պատկանող բոլոր էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների և ջրի աղազրկման օբյեկտները տարածաշրջանում»։
Այսպիսով, պատերազմը Մերձավոր Արեւելքում կարող է էքսկալացիայի ներ փուլ մտնել, որտեղ արդեն «կարմիր գծեր» եւ հարձակման ոչ ենթական օբյեկտներ, ենթակառույցներ չեն մնում: Իսկ դա նշանակում է, որ Պարսից ծոցի գործնականում ամբողջ էներգետիկ ենթահամակարգը կարող է զրոյացվել շատ արկար ժամանակով, անգամ եթե պատերքզմն արագորեն ավարտվի: Դա էլ ենթադրում է էներգակիրների համաշխարհային գերբարձր գների պահպանում շատ երկար ժամանակով` բխող բոլոր հեռանկարներով հանդերձ:

