«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շուկայում ունենք արդեն մինչեւ 250 դրամ հասնող բարձր դասի հավկիթներ․ «Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահը ձվի շուկայում առկա ֆանտաստիկ գնաճի մասին

Հանդիպում

Ավանդական դարձած ձվի թանկացումը Զատկին ընդառաջ արդեն ոչ ոքի չի զարմացնում, չնայած նրան, որ համապատասխան պետական կառույցները հայտարարում են, որ քայլեր են ձեռնարկվում, թույլ չտալու համար գների անհիմն թանկացում: Այնուամենայնիվ, մանրածախ առևտրի կետերում խոշոր ձվի 1 հատի գինը արդեն 100-170 դրամ է, այն դեպքում, երբ դեռ մեկ ամիս առաջ դրանք կարելի էր ձեռք բերել անգամ մինչեւ անգամ 17 դրամից սկսած։ 

Ինչո՞վ է պայմանավորված ձվի շուկայում առկա ֆանտաստիկ գնաճը «Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԸ նկատում․

-Այն ինչ կատարվում է այսօր ձվի շուկայում՝ տնտեսական քաղաքականություն չունենալու պարզունակ հետեւանք է։ Հիմա մեկնաբանեմ ինչու․ երբ մենք չունենք տնտեսություն, որը բոլոր ենթակառուցվածքներով ապահովված է, երբ պետությունը ավելի շատ խոսում է բիզնեսին աջակցելու մասին քան իրականում աջակցում է, երբ կարեւոր պահին, երբ անհրաժեշտ է՝ միջամտություն չի անում․ ունենում ենք այ այս ֆորսմաժորային իրավիճակը։ Կհիշեք՝ սրանից տարիներ առաջ հավկիթի շուկայում միշտ Զատիկին, Ամանորին ընդառաջ դեֆիցիտ էր լինում, ձուն ներմուծում էին այլ երկներից, որպեսզի փակվի դեֆիցիտը, լավ մեխաինզմ չէր, բայց շուկան կարգավորվում էր։ Հետո տեղական արտադրողները խոստացան պետությանը, որ կհասցնենք ինքնաբավության մակարդակի, ամեն ինչ արվում էր, որ ներմուծում տեղի չունենա եւ գներն էլ զսպվում էին։ Բայց ավելցուկի ժամանակահատվածում  գների էական անկում էր տեղի ունենում, ու բիզնեսը սկսում էր բողոքել, ու բնականաբար, այն ընթացքում, երբ իր արտադրածը շուկայում մի բան էլ ավելանում է տեղի էր ունենում աննախադեպ գնանկում, ինչը ունեցել ենք նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հիմա արդեն եկել է այն ժամանակահատվածը, երբ արդեն բիզնեսը սկսել է հավկիթի պահեստավորում, որպեսզի Զատիկին դուրս բերի շուկա, բնականաբար այլեւս  պահանջարկի պակաս չկա։ Շուկայում ունենք արդեն մինչեւ 250 դրամ հասնող բարձր դասի հավկիթներ, որոնց հաշվին ցածր դասի հավկիթները իրենց գինը հանեցին։ Պետությունն էլ որեւէ միջամտություն չարեց գների կարգավորման մեխանիզմների մեջ եւ ըստ այդմ ունենք այն ինչ ունենք։

Այս իրավիճակը կշարունակվի մինչեւ Զատիկ, հետո կտրուկ գնանկում կլինի, որովհետեւ առաջարկը կսկսի կրկին գերազանցել պահանջարկին, բայց Զատիկից հետո միայն։

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը