ՔՊ-ն էլ, եթե փող տար եւ այս մարդուն վարձեր՝ կգար ու կհամագործակցեր․ Ով է իրականում Զվիկա Խայմովիչը․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում իսրաելահայ մեր գործընկերը

Հանդիպում

Ինչո՞վ է Իսրայելում հայտնի Սամվել Կարապետյանի թիմին միացած իսրայելցի պաշտոնաթող գեներալ Զվիկա Խայմովիչը, «Իրավունքը» փորձել է հետաքրքրվել իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանից, ով նախ նկատեց․

-Իսրայելում դա սովորական բան է, ցանկացած թոշակի անցած զինվորական իր ֆիննանսական վիճակը բարելավվելու համար կարող է ցանկացած տեղ աշխատել, ներգրավվել ինչպես մասնավոր ոլորտում, այնպես էլ կարող են մասնակցել տարբեր երկրներում տարատեսակ գործընթացների՝ այդ թվում աշխատել որպես խորհրդական։ Մարդը թոշակառու գեներալ է, ստացել է առաջարկ՝ ընդունել է եւ սկսել համագործակցել։ Անկեղծ ասած իրականում հետեւում եմ Հայաստանում առկա իրարանցմանը գեներալի հետ կապված եւ ծիծաղում։ Մեկը ասում է իսրայելցի գեներալը օգնել է 44-օրյա պատերազմում ադրբեջանցիներին, մյուսը՝ մեկ այլ սուտ է հորինում, այն ինչ իրականում նման բան չկա։  Զվիկա Խայմովիչի դեպքում էլ որեւէ արտառոց բան չկա՝ փողը տվել են մարդը եկել է մասնավոր կարգով խորհուրդներ տալու։ Հիմա նույն հաջողությամբ ՔՊ-ն էլ, եթե փող տար եւ այս մարդուն վարձեր, նա նորից կգար ու կհամագործակցեր։

Ինչ վերաբերում է նրա զինվորական գործունեությանը Իսրայելում, ապա նա որեւէ կերպ աչքի չի ընկել, սովորական հրամանատար էր՝ ոչ Իսրայելի հերոս է, ոչ էլ պատերազմում է ինչ-որ կարկառուն գործողությամբ է աչքի ընկել։ Ուղղակի ՀՀ-ում սիրում են ամեն բանից շոու սարքել, ՔՊ ջան դու էլ փող տուր, մեկ այլ իսրայելցի մասնագետ վարձի թող գա քո համար աշխատի, ինչ կա էդտեղ արտասովոր, որն՞ է պրոբելեմը։ Ինչ իմաստ ունի ազգային խտրականություն սերմանել․․․

-Պարոն Չերնամորյան, իրականում իմ հարցը բացառապես վերաբերում է տվյալ գեներալի անցած ուղղուն, այստեղ նա ներկայացվում է, որպես բացառիկ զինվորական։

-Ես այդ մասով ոչինչ չեմ կարող ասել, գեներալի՝ Ձեր ասած բացառիկ հմտություններին ծանոթ չեմ, չեմ էլ ուզում իսրայելահայերին խառնեք այս թեմայի մեջ։ Սովորական մարդ է, թոշակառու, ով իրավունք ունի աշխատել որտեղ ուզում է եւ որտեղ ցանկանում է։ Թոշակառու մարդ է, ուզում է փող աշխատել, ինչ պրոբլեմ կա։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում