«Փաստ». ԿԳՄՍ-ի ամենաանընդունելի, ամենասխալ որոշումներից մեկ
Միջազգային«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այս ուստարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ավարտական քննությունը հանձնելու են էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով:
Սա, իհարկե, գիտեն նաև ԿԳՄՍ-ում: Դրա համար էլ որոշել են մարտի 27-ին ուսուցիչների և սովորողների համար կազմակերպել էսսեի վերաբերյալ վեբինար-հարցուպատասխան: Կարելի է ասել՝ լավ է ուշ, քան երբեք, սակայն հարցն այն է, որ ընդամենը երկու ամսում աշակերտներին նման քննության պատրաստելը նշանակում է պարզապես սովորեցնել քննության «տեխնիկա», «ծիտիկ» դնել ու անցնել առաջ: Իսկ արդյունք պարզապես չի լինելու: Բայց դա երևի թե կրթության պատասխանատուներին չի հետաքրքրում: Կարևորը մի տեղ նշվի, որ «նոր չափորոշիչն» ընթացքի մեջ է: Իսկ թե ինչ կլինի մեր կրթական համակարգի հետ, աշակերտների հետ, վաղվա օրվա հետ, էական չէ:
Այդուամենայնիվ, իրազեկենք, որ ուսուցիչներն ու սովորողները մինչև մարտի 24-ը ներառյալ պետք է լրացնեն իրենց հետաքրքրող հարցերը, որոնց պատասխանները կներկայացվեն վերոնշյալ վեբինար-հարցուպատասխանի ընթացքում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

