Թրամփի գնացուցակը. 5 տրիլիոն դոլար պատերազմը շարունակելու համար, և 2.5 տրիլիոն` «խաղաղության». Փորձագետ
ՄիջազգայինՓորձագիտկան աղբյուրն այս գնահատումն է տվել Ьերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակին` Թրամփի վերջին հայտարարությունների ֆոնին.
«Թրամփի գնացուցակը. Պարսից ծոցին պատերազմի և դրա ավարտի հաշիվ է ներկայացվել։ Խաղաղությունն ավելի էժան է.
ԱՄՆ նախագահը, կարծես, վերջապես որոշել է բացահայտել «ժողովրդավարական պատերազմների» հայեցակարգը և անցել է ավելի անկեղծ գնացուցակի. նա Մերձավոր Արևելքի պետություններից պահանջում է 5 տրիլիոն դոլար պատերազմը շարունակելու համար, և միայն 2.5 տրիլիոն դոլար «խաղաղության» համար։
Օմանցի լրագրող Սալեմ Ալ-Ջահուրհին, BBC Arabic-ի եթերում ելույթ ունենալով, դիվանագիտորեն Ամերիկայի քաղաքականությունը անվանում է «մեծ խարդախություն»։ Նա հաստատում է, որ տարածաշրջանը գտնվում է ուժեղ ճնշման տակ, և միապետություններին, ըստ էության, առաջարկվում է ընտրություն առանց ընտրության։ Ամեն դեպքում, Վաշինգտոնի գանձարանը պետք է ավելի բարձր հնչի, քան Հորմուզի նեղուցում տեղի ունեցած պայթյունները։
Ըստ էության, ԱՄՆ նախագահը խաղացել է դասական խաղային պլան. նախ հրդեհել տարածաշրջանը ռեժիմի դեմ պայքարի կարգախոսներով, ապա ներկայացնել հաշիվը։ Ինչ-որ մեկը կվճարի»։

