Ընդդիմությունը պետք է մանդատներ ստանալու ռազմավարությունից անցում կատարի իշխանությունը վերցնելու ռազմավարության ...

Հրապարակախոսություն
Ընդդիմությունը պետք է արմատապես փոխի նախընտրական իր մոտեցումները և մանդատներ ստանալու ռազմավարությունից անցում կատարի իշխանությունը վերցնելու ռազմավարության...
 
«Եթե ​​ուզում ես նավ կառուցել, պետք չէ հավաքել մարդկանց, պլանավորել, աշխատանքը բաժանել, ձեռք բերել գործիքներ։ Դու պետք է մարդկանց վարակես անծայրածիր ծովի ցանկությամբ։ Այդ դեպքում նրանք իրենք կկառուցեն նավը...»:
 
Ֆրանսիացի գրող Անտուան ​​դը Սենտ-Էքզյուպերի 
 
Սիրելի՛ հայրենակիցներ, անգլոսաքսոնա֊իսրայելա֊թրքական ուժերը Հայաստանում` իրենց դրածո իշխանությունների միջոցով մեզ սահուն ձևով ներքաշել են թրքահպատակության, այլասերման ու կործանման այնպիսի հորձանուտը, որտեղից դուրս գալը կամ այլևս հնարավոր չի լինելու կամ հնարավոր կլինի համազգային միասնության ու համերաշխության պարագայում միմայն։ Եկել է այն պահը, որ լռելը, հապաղելը, դանդաղելը, սխալվելը, չհամախմբվելը մահ է, աղետ է, կործանում է, դավաճանություն է։ Մեր ժողովրդին էլ ուզում եմ դիմել մեր իսկ թշնամու` Աթաթուրքի խոսքերով` «Քնած ժողովուրդները կամ ոչնչանում են կամ արթնանում են ստրկացած»: Իսկ այս իրավիճակում քաղաքական ընդդիմությունն ու ազգային մտավորական էլիտան պետք է որդեգրեն այնպիսի ռազմավարություն, որը կարթնացնի մարդկանց մեջ պայքարելու կամք, ընդվզելու ցանկություն և կենթադրի հարյուր տոկոսանոց հաղթանակ` իշխանափոխություն։ Մինչդեռ ընդդիմադիր ուժերի կողմից տարվող նախընտրական ոչ այդքան համարձակ գործընթացները` կադրային քաղաքականությունը, կազմակերպչական տարվող աշխատանքները, ընտրված կառավարման կազմակերպական կառուցվացքների մոդելներն ու պայքարի ներկա ոգին, ինչպես նաև համագործակցության ներկայիս մակարդակը սփյուռքի մեր հայրենակիցների ու ազգային մտավորական, գիտական, հոգևորական էլիտայի հետ ամենևին էլ իշխանափոխության տպավորություն չեն թողնում։
 
Ցածր է ընդդիմադիր ուժերի նախընտրական գործընթացները համակարգող կառույցների ու շտաբների կողմից տարվող գաղափարախոսական ու կազմակերպչական աշխատանքի արդյունավետության մակարդակը, կարիք է զգացվում փորձառու, ակտիվ, նվիրյալ և հանրային վստահություն ունեցող մարդկանցով այդ կառուցների` համալրման, որոնցից շատերը պարզապես մնացել են պայքարի լուսանցքում։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը և առաջին հերթին ընդդիմադիր դաշտի առաջատար ուժը` «Ուժեղ Հայաստանը», եթե ուզում են, որ երկրում տեղի ունենա իշխանափոխություն և արմատական բարեփոխումններ, ժողովուրդը դուրս գա այս յոթամյա մղձավանջից և կասեցվի երկրի կործանման ու այլասերման ընթացքն, ըստ իս, ընդամենը պետք է անեն հետևյալ քայլերը`
 
1. Ժողովրդի մոտ վստահություն և հավատ ներշնչեն, որ իրենց հետ անկեղծ են և որ ընդդիմադիր դաշտում համերաշխ են ազգային միասնական օրակարգի` իշխանափոխության շուրջ պայքարի հարցում։
 
2. Այդ նպատակով անհրաժեշտ է, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նստեն մեկ սեղանի շուրջ և ստեղծեն ընդդիմադիրների նախընտրական փոխհամագործակցությունը համակարգող խորհուրդ և ընդունեն պայքարի համագործակցության փոխընդունելի ռազմավարություն, ծրագիր։ Անհրաժեշտ եմ համարում ընդդիմադիր ուժերի միասնական մի կառույցի ստեղծումը, որը կզբաղվի սփյուռքի հետ համերաշխության վերականգնման ու ամրապնդման, արտերկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին ընտրություններին հնարավորինս ներգրավելու, ինչպես նաև ընտրություններից առաջ հայ ազգային մտավորական, փորձագիտական, գիտական ու հոգևորական էլիտայի ուժերի համախմբման և արդյունավետ օգտագործման խնդիրներով,
 
3. Ընտրությանը հայտ ներկայացրած քաղաքական ուժերն առանձին֊առանձին պետք է ձևավորեն նվիրյալ, ազնիվ, հայրենասեր, պետական ու ազգային մտածողություն ունեցող և հանրային վստահություն վաելող պրոֆեսիոնալների թիմ, որը պատրաստ է և ի զորու կլինի արժանապատվորեն առաջնորդել ժողովրդին, ստանձնել պատասխանատվություն երկրի ու ժողովրդի համար և երկիրը դուրս բերել այս համակողմանի ճգնաժամից:
 
4. Մշակել և ներկայացնել այնպիսի իրատեսական ծրագիր, պետության կառավարման ազգային մոդել, որը կերաշխավորի քաղաքացիների համար արժանապատիվ կյանք, համերաշխություն, անվտանգություն, արդարություն, արտադրության և բաշխման արդար մեխանիզմներ, քաղաքական ու կառավարման ռացիոնալ համակարգ, եկամուտների արդարացի բաշխում, կրթության, գիտության, առողջապահության զարգացում, բարձրաճաշակ մշակույթ և այլն։
 
5. Իշխանափոխության ճանապարհային իրատեսական քարտեզ և դրա իրականացման մեխանիզմներ։
 
6. Ընտրություններում հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու մարդկանց հետ տարվող կենդանի աշխատանքով, մարդիկ լինելով անտեսված ու արհամարհված կարիք ունեն մտավորական, քաղաքական մարդկանց հետ շփումների, նրաց հուսադրող խոսքի։ Այդ տեսակետից կարևոր է, որ հանդիպումներին չմասնակցեն նույն դեմքերն ու նուն մարդիկ, որ այդ խմբերում ընդգրկված լինեն քաղաքական, գիտական, մտավորական, փորձագիտական, գործարար,
առողջապահական, պահեստազորի, հասարակական սեկտորի, հայրենակցական միությունների նվիրյալ, հեղինակավոր ու ակտիվ ներկայացուցիչները։
 
7.Հաշվի առնելով դրա կարևորությունը, անհրաժեշտ է նախընտրական շտաբներում ստեղծել այդ ոլորտը համակարգող հատուկ կառուց և կամավորության սկզբունքով ներգրավել նշված ոլորտներից տարբեր մարդկանց` ստեղծելով հանդիպումների համար նախատեսված մարդկսնց բանկ և այցելությունների ժամանակ հաշվի առնելով այդ տարածաշրջանի մի շարք առանձնահատկություններ` տնտեսության կառուցվածքը, տարածաշրջանի խնդիրները և սովորույթային առանձնահատկությունները։ առավել արդյունավետ կլինի, որ հանդիպումների ժամանակ այլ անձանցից բացի, խմբերում լինեն նսև ծնունդով տվյալ տարածաշրջանի մարդիկ։
 
8. Միմյանց նկատմամբ անկեղծ և համերաշխ լինելու դեպքում կարելի կլինի միայն անհնարինը հնարավոր դարձնել։ Ընդդիմադիրների անհամերաշխության ու անպատասխանատվության ցանկացած դրսևորում, որը կնպաստի իշխանությյունների վերարտադրությանը, կդիտվի որպես դավաճանության յուրօրինակ ձև հայ ժողովրդի նկատմամբ։ Մարդկային կյանքի ամենակարևոր առաքինություններից մեկն էլ, որ մարդուն արժանապատվություն, իմաստ ու արժեք են շնորհում, ընդվզելու և պայքարելու կամքը ու արժանապատիվ ապրելու ցանկությունն է, որն անպայման կարթնանա նրա մեջ։ Իսկ բոլոր նախադրյալներն իշխանափոխության համար առկա են` հանրային լայն պահանջ, աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակ` մեր թշնամի երկրների` ամերիկա-իրանական պատերազմի հետևանքով ուշադրության շեղում և չափազանց խոցելի` ապազգային ու ապաշնորհ բնույթը լրիվ բացահայտած` ոչ լեգիտիմ իշխանություն։
 
Սիրելի՛ հայրենակիցներ, այս ընտրություններն էլ լինելու են ընտրություն հանուն փրկություն։
 
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում