Восток дело тонкое, Трампушка. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԿՅԱՆՔԸ` ՈՒՐԱԽ, ՈՒՏԵԼԸ` ՁՐԻ
(ՆԻԿՈԼԻ ԵՐԳԸ` ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ)
Վույ աման, աման, վույ աման,
Վարչապետ լինելուց լավ բան,
Կեր, խմի, քեֆ արա, Նիկոլ ջան,
Հայաստանը խալի ա ոտքիդ տակ։
**
КЛАССИКА
(ԹՐԱՄՓԸ ` ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԻՐԵՆ ՕԳՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆԱՏՕ - Ի ԵՐԿՐՆԵՐԻՆ ՍՊԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնում են, որ իր օգնելու խնդրանքը մերժելուց հետո կոշիկով հարվածել է տրիբունային եւ գոռացել` «Я вам покажу кузькину мать».
**
ԲԱ ՀՈ ՈՒՏՈՂ ՈՒՐԱՑՈՂ ՉԻ՞
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ԱՎՏՈԲՈՒՍՈՒՄ ՆՐԱ ՍՆՆԴԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՓՈՂՈՑՈՒՄ ՆՐԱ ՇՈՒՐՋԸ ԵՎ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱԺ- ից հայտնում են, որ այստեղ պետք չէ դավադրության տեսություն հորինել, ուղղակի Նիկոլի գրաֆիկով սնվելուց հետո` փորացավ ա կպնում։
**
ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐ
(ԱՆԵՐՁԱԳ ՀՐԱՉ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՏԵՎԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ 101 ՀՀ 04 ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ ՉՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բա ամոթ չի՞, Հրաչ ջան։
**
ԻՐԱՎԻՃԱԿ
Ըստ օդում կախված լուրերի` ՔՊ- ականները գտնվում են մշտական տագնապի մեջ, քանի որ Աննան թռավ, բա որ հետեւից Նիկոլն էլ թռնի, իրենք են մնալու դատարանների բորդյուրին։
**
ԻՆՉ ՑԱՆԵՍ, ԱՅՆ ԷԼ ԿՀՆՁԵՍ
(ԻՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՍԵՏԱՅԻՆ ԶԻՆԱՄԹԵՐՔՈՎ ԻՍՐԱՅԵԼԻՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀԱՐՎԱԾԱՇԱՐԵՐ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական տեսաբանների` չնայած այն բանին, որ ամերիկա - իսրայելական տանդեմը իրանցիներին ցանկանում էր պարեցնել հրեաների 7։40 պարի տակ, հիմա իրենք են պարում Իրանի «կասետային համերգի» տակ։
**
ՉՀԱՆԳՍՏԱՑՈՂ ՉԿԱ, ԿԱ ՎԱՏ ՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ
(ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻ` «ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՉԻ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ, ԵՍ ԻՆՉ ԱՆԵՄ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ օդում կախված լուրերի` Գալյանի այս հայտարարությունից հետո ՔՊ-ի կնանիքը նեղսրտել են, որ Սրբուկը Ռոբին չի կարողացել դինջացնել ու իրենց օգնության չի կանչել։

