Իսրայելական գործոնը՝ առաջիկա ընտրություններում
Ներքաղաքական«Իրավունք»-ի տեղեկություններով՝ իսրայելական լոբբինգ իրականացնող քաղաքական տեխնոլոգները տեւական ժամանակ Հայաստանում փնտրում էին կոնտր գործընկերներ, որոնց միջոցով կկարողանան մտնել նախ հայաստանյան քաղաքական դաշտ, ապա լրջագույն ազդեցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա:
Մի շարք քաղաքական ուժեր հրաժարվել են նման համագործակցությունից, իսկ թե ով է համաձայնել, կարելի է ենթադրել գործարար Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի կողմից օրերս կազմակերպված երկրի անվտանգությանը վերաբերող համաժողովից, որի ժամանակ հայտնի դարձավ, որ անվտանգության հարցերով կարապետյանական թիմի խորհրդատուն լինելու է հրեա գեներալ Զվիկա Խայմովիչը, որը հայտնի է որպես Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) Օդային պաշտպանության ուժերի նախկին հրամանատար, ղեկավարել է Իսրայելի ՀՕՊ ուժերը 2015-2018 թթ.:
Սեփ. լրատվություն

