Ահա թե ԵՄ չափանիշներն իրականում նաեւ ինչ են ընդգրկում, առանց որոնց, ըստ նիկոլի, որեւէ երկիր չի կարող դառնալ ԵՄ անդամ
ՀրապարակախոսությունԾպտյալ սատանայապաշտը վարչապետ վերընտրվելու դեպքում Հայաստանը տանելու է սոդոմգոմորյան դժոխք
Հիշո՞ւմ եք, թե ս. թ. մարտի 11-ին Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ինչ էր ասել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը...
«Մեր պատասխանը շատ հստակ է՝ որեւէ երկիր առանց ԵՄ չափանիշներին համապատասխանելու, չի կարող դառնալ ԵՄ անդամ,- ասել է Նիկոլը:- Հետեւաբար մեր խնդիրն է, եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ, շարունակել բարեփոխումների ճանապարհը, նախ օբյեկտիվորեն համապատասխանել ԵՄ անդամագրման չափանիշներին։
Երբ սա տեղի ունենա, կա երկու ճանապարհ. կա՛մ ԵՄ-ն մեզ կընդունի, կա՛մ չի ընդունի։ Այսպես ասում եմ, որովհետեւ հասկանում եմ, որ ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ ու նաեւ քաղաքական որոշման խնդիր է։
Հետեւաբար, եթե ԵՄ-ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետեւ կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր»:
Այսպիսով, Նիկոլ հայադավը, այո, հենց ի՛նքը չի բացառել, հնարավոր է համարել, որ նույնիսկ ԵՄ չափանիշներին Հայաստանի օբյեկտիվորեն համապատասխանելու դեպքում ԵՄ-ն կարող է Հայաստանին չընդունել իր կազմում, քանի որ «ԵՄ ընդլայնումը, նոր անդամի ներգրավումը պարզ հարց չէ ու նաեւ քաղաքական որոշման խնդիր է», սակայն կեղծել է, թե չընդունվելու դեպքում «մենք էլի կշահենք, որովհետեւ կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր»:
Կեղծե՛լ է, որովհետեւ Նիկոլ հայադավի եւ իր ոհմակի իշխանության օրոք Հայաստանը մարդու իրավունքների, դատական համակարգի, տնտեսության, արտադրանքի որակի վերահսկման եւ այլ ոլորտներում երբեք չի լինի ԵՄ չափանիշներին համապատասխանող:
«Քաղաքացիական պայմանագրի» եւ Նիկոլի ընտրության դեպքում Հայաստանը, ԵՄ կազմում ընդգրկելու պաշտոնական հայտ ներկայացնելուց առաջ, ԵՄ չափանիշներին համապատասխանող կլինի, օրինակ` լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների (ԼԳԲՏ-ների) եւ ուրիշ այլասերվածների «իրավունքների» ընդլայնմամբ: Ավելի որոշակի՝ Եվրամիությանն անդամակցության համար ԵՄ պահանջ հանդիսացող եւ նույն այլասերվածներին մեր գլխի վրա դնող Ստամբուլյան կոնվենցիայի եւ օրենսդրական ուրիշ այլանդակությունների ընդունմամբ, որոնք առաջնահերթորեն նպատակաուղղված են, նախ` մարդու հոգեւոր կործանմանը, ապա նաեւ` երկրում ծնելիության նվազմանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ, ի վերջո, մեր երկիրն ու հասարակությունը սոդոմգոմորյան պղծագործության ու կործանման ճանապարհով առաջնորդելուն:
ԵՄ ինչպես ընդունվելու, այնպես էլ չընդունվելու դեպքում սա՛ է մնալու Հայաստանին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից դուրս եկած լինելը, հետեւաբար անվտանգության ոլորտում առաջինի պաշտպանությունից, տնտեսական ոլորտում երկրորդի առավելությունից ու բարիքներից զրկված լինելը: Սրան գումարած նաեւ՝ ՌԴ-ի եւ Ռուսաստան-Բելառուս միութենական պետության հետ հարաբերությունների վատթարացումն ու, հնարավոր է, նույնիսկ կապերի խզումը, եթե չասենք հարաբերությունները թշնամականի վերածելը՝ դրանից բխող կանխատեսելի հետեւանքներով հանդերձ:
Նիկոլը եւ իր ոհմակը Հայաստանն այսօր քարշ են տալիս Ուկրաինայի եւ Մոլդովայի ճանապարհով, եւ որպեսզի անտեղյակ ընթերցողն իմանա եւ նրան հասկանալի լինի, թե ԵՄ չափանիշներն իրենցից ինչ են ներկայացնում, առանց որոնց համապատասխանելու, ըստ Նիկոլ հայադավի հայտարարության, որեւէ երկիր չի կարող դառնալ ԵՄ անդամ, համառոտ ներկայացնենք, թե վերջերս ինչ է կատարվել Ուկրաինայում:
Դեռ 2025թ. ամռանն ուկրաինական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Կիեւի Դեսնյանսկի շրջանային դատարանն առաջին անգամ ամուսնական հարաբերություններ է ճանաչել Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող երկու տղամարդու համատեղ բնակությունը:
Դատարանը պարզել է, որ տղամարդիկ միասին են ապրել 2013 թ.-ից եւ գրանցել են իրենց հարաբերություններն ԱՄՆ-ում: Ընդ որում, դատարանի նման որոշումը հակասում է Ուկրաինայի Սահմանադրական նորմերին, քանի որ Ուկրաինայի Սահմանադրության 51-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն, «Ամուսնությունը հիմնված է կնոջ եւ տղամարդու կամավոր համաձայնության վրա», այսինքն, ըստ սահմանադրական նորմի, ամուսնությունը սահմանված է որպես տղամարդու եւ կնոջ կամավոր միություն: Խախտելով Ուկրաինայի Սահմանադրությունը` դատարանը հիշյալ արվամոլների համատեղ բնակությունը ճանաչել է ամուսնական հարաբերություններ:
Համառոտ այն մասին, թե գեյերն ինչու են իրենց համատեղ կյանքը, հարաբերություններն ամուսնական ճանաչելու հայցապահանջ ներկայացրել դատարան: Նրանցից մեկը՝ Իսրայելում ուկրաինացի դիվանագետ Զորյան Կիսը, ցանկացել է իր հետ վերցնել պղծագործության իր զուգընկերոջը՝ Թիմուր Լեւչուկին, այսինքն՝ նրան իր հետ պետության հաշվին տանել Իսրայել, այնտեղ զխկտեցնել դարձյալ ուկրաինացի հարկատուների հաշվին, կեցության, տրանսպորտի, ապահովագրության եւ բոլոր մյուս անհրաժեշտ ծախսերը՝ դարձյալ պետության հաշվին, սակայն Ուկրաինայի ԱԳՆ-ում գտնվել են մարդիկ, որոնք չեն համարձակվել Սահմանադրության խախտմամբ, նրանց հարաբերություններն ընդունել կամ ճանաչել ամուսնական, եւ, հետեւաբար, մերժել են, քանի որ երկրում օրենքը միայն տղամարդու եւ կնոջ միությունն է ճանաչում է որպես ընտանիք: Մերժումը ստանալով` գեյերը դիմել են դատարան, եւ դատարանը այլասերված զույգի կողմն է բռնել։ Ըստ դատարանի` տղամարդկանց լուսանկարները, նամակագրությունները եւ հաշիվները ցույց են տվել ենթադրաբար լիարժեք ընտանեկան կյանք:
Ուկրաինայի Սահմանադրության վրա թքել է նաեւ երկրի Գերագույն դատարանը: Ս. թ. մարտի 8-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն, նույնասեռ զույգը ճանաչվում է որպես ընտանիք: Սա երեւի դատարանի նվերն էր Կանանց տոնի առթիվ: Կատարվածը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
«Կիեւի վարչակարգը կարողացավ Մարտի 8-ը լցնել նոր քվազի մտքով»,- դատարանի որոշման առնչությամբ նույն օրը նշել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ու հեգնանքով հավելել՝ Կիեւի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին այժմ, իհարկե, ֆանտաստիկ հեռանկարներ ունի։
Այդ ֆանտաստիկ հեռանկարը Դժոխքում Զելենսկու հայտնվելն է: Ինչպես ծպտյալ սատանայապաշտ, ոչ միայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ մի խումբ հոգեւորականների, այլեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ քրիստոնեության դեմ գործող Նիկոլ հայադավը, Զելենսկին նույնպես գործել ու գործում է Ռուս Ուղղափառ Եկեղեցու եւ քրիստոնեության դեմ: Ահավասիկ...
Ուկրաինայում անցյալ տարվա ապրիլին սկանդալ է տեղի ունեցել ԼԳԲՏ փառատոնի պատճառով, որը միտումնավոր կազմակերպվել է Ավագ ուրբաթ եւ Զատկի օրը: Ի՞նչ է՝ կարծում եք առանց Զելենսկու ցանկությա՞ն, առնվազն՝ առանց նրա իմացության ու թույլտվությա՞ն... Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներից մեկի խոսքով՝ կատարվածը բացահայտ սադրանք է: Հավելենք՝ Աստծո եւ քրիստոնեության հանդեպ բացահայտ անարգանք նաեւ՝ առավել եւս, երբ կազմակերպվել եւ անցկացվել է սուրբ տոնի օրով. Ավագ ուրբաթի ընթացքում այլասերվածների շքերթ, այլասերվածության, այլասերման հրապարակային քարոզ, ալկոհոլ, այլ, մեղմ ասած, անպարկեշտություններ, ինչպես նաեւ ոչ հրապարակային պղծագործություններ:
ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում շտապող Ուկրաինայի նախագահ Զելենսկին, որը, ինչպես Նիկոլ հայադավը, ուզուրպացրել է դատական իշխանությունը, այն դրել իր գրպանում, նաեւ Զելենսկու կամակատար հիշյալ դատարանները, ըստ էության, թքել են երկրի Սահմանադրության վրա, ինչպես Նիկոլի համար Հայաստանի Սահմանադրությունը եղած-չեղած մի հաշիվ է:
Ավելին. անցյալ տարվա սեպտեմբերին բացահայտ, դա չթաքցնող եւ Ուկրաինայում հանրահայտ արվամոլ Իվան Վերբիցկին, Զելենսկու կամոք, ստանձնել է Ուկրաինայում մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը: Մինչդեռ, Զելենսկու եւ Նիկոլի ատելի Ռուսաստանում, որը ԵՄ անդամ դառնալու ոչ ցանկություն ունի, ոչ էլ` մտադրություն, «ԼԳԲՏ շարժում» կոչվածը ՌԴ նախագահի պաշտոնում Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման օրոք ճանաչվել է ծայրահեղական եւ արգելված է երկրի ողջ տարածքում: Դե, հայեր, կատարեք ձեր ընտրությունը:
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

