Իրանական հրթիռները հարվածում են Երուսաղեմին` չհանդիպելով դիմադրության. Իսրայելական ՀՕՊ-ը չի գործում (Տեսանյութ)
ՄիջազգայինՇրջանառնում են հերթական կադրերը, երբ իրանական հրթիռները հարվածում են Իսրայելին, այս դեպքում` Երուսաղեմին եւ որեւէ դիմադրություն չկա:
«Հակաօդային պաշտպանություն չկա։ Հրթիռային հարված է հասցվել օկուպացված Երուսաղեմի հյուսիսային հատվածում։ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Իսրայելի օդային տարածքի նկատմամբ և կարող է հարվածել ցանկացած թիրախի»- գրում է իրանական աղբյուրը։
Այսպիսով, թեեւ Թրամփը հայտարարում է իրանական ՀՕՊ-ի լիակատար ոչնչացման մասին, սակայն իրանցիներին հաջողվեց մեկ օրում խոցել ամերիկյան երկու F-35 «անտեսանելի» կործանիչ: Իսկ ահա Իսրայելում ակնհայտորեն ՀՕՊ-ի հետ կապված լրջագույն խնդիր կա:

