Ամերիկյան F-35 կործանիչը վնասվել է Իրանի հարվածից հետո (Տեսանյութ)
ՄիջազգայինԱմերիկյան F-35 կործանիչը վնասվել է Իրանի ՀՕՊ հարվածից հետո և ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Արևմտյան Ասիայում գտնվող ամերիկյան բազայում։
Այստեղ ամենաէականն այն չէ, որ ամերիկյան ինքնաթիռը չի ոչնչացվել: Ավելի կարեւոր է այս փաստը: F-35–ը 5–րդ սերնդի ինքնաթիռ է, պաշտենապես` անտեսանելիության ամենաբարձր չափանիշներ ունեցող: Ու եթե իրանական ՀՕՊ–ը կարողացել է այն տեսնել եւ հարվածել, նշանակում է, որ ԱՄՆ–ի այս լավագույն մարտական ինքնաթիռը, մեղմ ասած, այնքան էլ անտեսանելի չէ: Առավել եւս, որ մինչ այս էլ են հաղորդագրություններ եղել իսրայելական F-35–երի խոցման մասին: Սա ամերիկացիներին կստիպի վախենալ այդ գերթանկարժեք կործանիչը ռիսկի ենթարկելուց: Եվ, առհասարակ, տեղի ունեցածը լրջորեն կազդի F-35–ի վարկանիշի վրա:

