Խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Ավանեսյան
Քրեական«Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր»,- այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա, կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խորը կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։
«Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 16-ին, արտառոց դեպք էր տեղի ունեցել։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական տղա երեխա։ Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

