Թրամփներ են եկել-անցել, իսկ իրանցիները շարունակել են իրենց պետությունը պահել. Աղաջանյան
ՄիջազգայինԻնդոնեզիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ արեւմտյան մտածելակերպով եթե մարդիկ ուզում են ավելի ազատ, ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, ապա իրենք պետք է համաձայնեն Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հպատակը լինելուն։ Ըստ նրա` մարդկանց այդ սխալ գաղափարը նաեւ սխալ որոշումների է հանգեցնում։
— Դա տիպիկ արեւմտյան նյութապաշտությունից ելնող մտածելակերպի դրսեւորում է։ Իսկ Իրանում գործ ունենք արժեքային համակարգով առաջնորդվող հասարակության եւ քաղաքակրթության հետ, որը հազարամյակներով շարունակական պետականության ավանդույթ ունի։ Եվ այս պարագայում, գուցե մի քիչ կոպիտ հնչի, բայց թրամփներ են եկել-անցել, նաթանյահուներ են եկել-անցել, իսկ իրանցիները շարունակել են այս աշխարհում գոյատեւել ու իրենց պետությունը պահել:

