Աստված հերթական անգամ փրկում է առաջին քրիստոնյա ազգին. Բալասանյան
ՆերքաղաքականԵՊՀ Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ գնահատմամբ՝ Ուկրաինան կարող է դառնալ Իրանի կողմից հարվածների օրինական թիրախ, եթե փորձի օգնել Իսրայելին եւ ԱՄՆ-ին որսալ իրանական հարվածային անօդաչուները:
— Սա իրանական կողմի պաշտոնական զգուշացումն է, որը, կարծում եմ, միայն Ուկրաինային չի վերաբերում։ ԱՄՆ ցանկանում է հատուկջոկատայիններ բերել տարածաշրջան՝ իրանական Հարք կղզին գրավելու համար, որտեղ կենտրոնացված է իրանական նավթային պահեստարանների 90 տոկոսը։ Իսկ որտեղի՞ց պետք է գան այդ հատուկջոկատայինները, որոնց անվանում են Delta Force: Հիշում եք անկասկած, որ դեռ պատերազմը սկսելուց առաջ ԱՄՆ-ը այդ էլիտար ստորաբաժանումը տեղակայեց Թուրքմենստանում։ Եվրասիայի համար կռիվը նոր է սկսվում։ Եվ բոլոր ծրագրերը, որն ուներ ԱՄՆ-ը նաեւ հետխորհրդային տարածքում, չեղարկվելու են անորոշ ժամկետով եւ դառնալու ոչ առաջնահերթ։ ԹՐԻՓ-ը եւս դրանց ցանկում է։ Աստված հերթական անգամ փրկում է առաջին քրիստոնյա ազգին՝ այն հուսով, որ, ի վերջո, նա խելքի կգա:

