Վտանգավոր է նախկին ռևանշիստների վերընտրությունը, անթույլատրելի է այսօրվա քաղաքական իշխանության վերընտրությունը
Այս ամիսների ընթացքում ,ինչ ներկայացնում եմ ԴՕԿ Կուսակցության շտաբի պետի լիազորությունները,ենթադրում էի, որ քաղաքական հարթակում խաղացող մեծ ու փոքր քաղաքական գործիչներն ունեն իրենց ուրույն ձեռագիրը, որտեղ կուսակցական և անձնական շահը գերադասվում է պետական շահից։ Բայց այն, ինչ տեսա այդ հարթակում ,իմ երևակայությունից դուրս էր . սա բացահայտ առևտուր է, սառը հաշվարկով իրականացվող քաղաքական բիզնես, որտեղ պետությունը վերածվել է շահույթի աղբյուրի։
Այս հարթակում շատերն անում եմ առանց սկզբունքների, առանց պատասխանատվության, առանց ամոթի։
Իսկ քաղաքացին՝ հայը, վաղվա ընտրողը, թվում է՝ անտարբեր է?:Ոչ դա անտարբերություն չէ՝ դա տարիներով խաբված, հիասթափված, մոլորված ժողովրդի լռություն է։ Եվ ես կտրականապես մերժում եմ այն կեղծ թեզը, թե դրա մեղավորը ժողովուրդն է։
Դրա մեղավորը դուք եք՝ քաղաքական ուժերդ, որոնք տասնամյակներ շարունակ ,թող ներվի ,ձեր քաղաքական խաղերով ,ինտրիգներով ,առևտրով ու վախեր տարածելով' մի հոծ ընտրազանգվածի դարձրել եք ձեր պես ու կանգնեցրել եք վատի ու վատագույնի ընտրության առաջ։ Դուք եք սպանել հավատը, դուք եք արժեզրկել ընտրությունը, դուք եք քաղաքականությունը դարձրել կեղտոտ գործարք։Արձանագրում եմ.
Վտանգավոր է նախկին ռևանշիստների վերընտրությունը։
Անընդունելի է այսօրվա քաղաքական իշխանության վերընտրությունը։Այս երեսուն տարիների
Ձեր կատարած աշխատանքի գնահատականը տրված է այս մեղեդու առաջին մասի բառերում և միլիոնավոր լայքերով ու քոմենթներով, ովքեր նույն մեղեդու վերջնամասի բառերի կրողն են։
ԱՍՏՎԱԾ թող տա ուժ ու զորություն այն քաղաքական ուժին ,ով արժանի կլինի Օրենքի Դիկտատուրայի Ուժով դնի այնպիսի Խաղի կանոն ,որպեսզի բացառապես միասնական ուժերով դառնանք ՄԵԿ ԲՌՈՒՆՑՔ,ՄԵԿ ԱԶԳ։
Հ,Գ,
Ներողություն եմ խնդրում ավելորդ էմոցիայի համար, բայց երբ ընտրությունն ու քաղաքականությունը նմանվում է բիզնեսի, լռելը դառնում է հանցագործություն։
Վարդան Ղուկասյանի փաստաբան, ԴՕԿ Կուսակցության շտաբի պետ'Լևոն Բաղդասարյան

