Ննջեցյալ ունեցողները նշե՞ն Զատիկը, թե՞ ոչ. մեկնաբանում է Հայր Զաքարիան
ՀասարակությունՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը պատասխանել է շատ հաճախ հնչող հարցին՝ ննջեցյալ ունեցողները նշե՞ն Զատիկը, թե՞ ոչ:
Հայր Սուրբը նշել է՝ Քրիստոսի Հարության տանը բոլորի համար է՝ թե՛ ննջեցյալ ունեցողների, թե՛ չունեցողների։
«Այն մեր Տիրոջ հաղթանակն է մահվան նկատմամբ և նոր կյանքի սկիզբը։ Եթե չլիներ հարության իրականությունը, ապա անիմաստ կլիներ քրիստոնեությունը։ Ուրեմն՝ այս տոնը հատկապես կարևոր է ննջեցյալ ունեցողների համար, որովհետև քրիստոնյաներս այս աշխարհից հեռանում ենք հարության հույսով և հավատով։ Լիարժեք ապրենք հարության ուրախությունը, իսկ մեռելոցին այդ նույն ուրախությունը փոխանցենք նաև մեր ննջեցյալներին»,- մանրամասնել է Հայր Զաքարիան։
Հիշեցնենք՝ Զատիկն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։

