Առանց դրոշի, բայց հաստատակամությամբ. Ադելիա Պետրոսյանի պայքարի պատմությունը 2026 թվականի օլիմպիադայում

Սպորտ

2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում (Իտալիա) անցկացվեց ձմեռային օլիմպիադիան։ Ցավոք, քաղաքական իրավիճակի պատճառով ռուսաստանցիները խաղերին մասնակցեցին խիստ սահմանափակ կազմով և չեզոք կարգավիճակով (առանց դրոշի և հիմնի)։ Ռուսաստանցիների արդյունքները  չհայտնվեցին մեդալային հաշվարկում։ Մրցաշարին մասնակցելու հրավեր ստացան ընդամենը տասներեք ռուսաստանցի մարզիկներ։

 

18-ամյա Ադելիա Պետրոսյանը (մարզիչ՝ Էթերի Տուտբերիձե) և 23-ամյա Պյոտր Գումեննիկը դարձան 2025 թվականի սեպտեմբերին Պեկինում անցկացված օլիմպիական ընտրական մրցաշարի հաղթողներ՝ վաստակելով Միլանի օլիմպիական խաղերի երկու ուղեգիր՝ կանանց և տղամարդկանց մենասահքում։

 

Բուքմեյքերները գնահատեցին Ադելիա Պետրոսյանի և Պյոտր Գումեննիկի՝ 2026 թվականի օլիմպիական խաղերում ոսկի նվաճելու հնարավորությունը։ Պետրոսյանի հաղթանակի գործակիցը 4,50 էր՝ մոտ 22 % հավանականությամբ, Գումեննիկի հաղթանակը գնահատվում էր մոտ 10 %:

 

Ադելիա Պետրոսյանը մտադիր է գնալ ոսկու հետևից։ Իսկ նրա մարզիչ Էթերի Տուտբերիձեն պատրաստվում է հաղթել ուլտրա-սի տարրերի հզոր հավաքածուով։ Մարզիչը հայտարարեց, որ առանց եռակի ակսելի և քառակի տուլուպի գեղասահորդուհին ելույթ չի ունենա, բայց հարցն այն է, թե արդյոք նա կկարողանա՞ իրականացնել  մտադրությունը։

 

2025 թվականի նոյեմբերի 27-ին Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտարարեց, որ ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանին թույլ են տվել մասնակցել Իտալիայի օլիմպիական խաղերին չեզոք կարգավիճակով։ Նա և գեղասահորդ Պյոտր Գումեննիկը եղան առաջին ռուսաստանցիները, որոնց դա թույլ տվեցին։

Նրանց օլիմպիադային մասնակցելու հրավեր ուղարկեցին։ Դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Պետրոսյանն ընդունել է ՄՕԿ-ի հրավերը։

 

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Տատյանա Տարասովան հաճոյախոսություններ չխնայեց Ադելիայի հասցեին. «Սա Ադելիայի և նրա թիմի իսկական մեծ հաղթանակն է, որը հնարավորություն տվեց մեր երկրին մասնակցելու օլիմպիական խաղերում մենասահքով: Սա վիթխարի հաղթանակ է»: Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի եռակի չեմպիոն է (2024, 2025, 2026), Ռուսաստանի «Գրան Պրիի» եզրափակչի եռակի հաղթող (2023, 2024, 2025), ՌԴ սպորտի վարպետ (2022)։ Նա պատմություն մտավ որպես առաջին գեղասահորդուհին, որը մրցումներում կատարեց քառակի ռիտբերգեր պտույտ, ընդ որում, դա արեց երկու անգամ միևնույն ծրագրում: Նրա զինանոցը ներառում է բարդագույն ցատկեր, ինչպես, օրինակ, եռակի ակսել, քառակի տուլուպ և քառակի ֆլիպ (շրջադարձ):

 

2011 թվականին Ադելիան սկսեց մարզվել «Մոսկվիչ» օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում (СШОР – спортивная школа олимпийского резерва) (ներկայումս՝ Մոսկվայի գեղասահքի ակադեմիայի «Լեգենդ» («Легенда») բաժինը): 2019 թվականին նա տեղափոխվեց «Խրուստալնի» («Хрустальный») մարզադպրոց՝ մարզիչ Էթերի Տուտբերիձևի մոտ. «Իմ ուրախությանն ընդհանրապես չափ չկար: Ինձ թվում էր, թե ես պատրաստ եմ սարեր շարժել նրան դուր գալու համար: Բայց ամենագլխավոր տպավորությունն այն էր, թե որքան գեղեցիկ էր Էթերի Գեորգիևնան: Ես չեմ հիշում, թե ինչ էր ասում նա, որովհետև նայում էի նրա դեմքին ու դիմահարդարմանը»,– հիշում է չմշկասահորդուհին իր մարզիչի հետ առաջին հանդիպման մասին:

 

Սկզբում «Խրուստալնի»-ում մարզումների ժամանակ մարզուհին իրեն անվստահ էր զգում, բայց նահանջելու տեղ չկար։ Բացի այդ, Ադելիան շատ էր ուզում նմանվել Տուտբերիձեի սաներից մեկին. «Իմ սիրելի գեղասահորդուհին Ժենյա Մեդվեդևան է: Նա ինձ ապշեցնում էր իր կայունությամբ, ես ուզում էի սահել նույնքան հուսալի ու գեղեցիկ»: Հենց այդ իսկ պատճառով նա համառորեն հղկում էր իր հմտությունները և դրանում անհավանական հաջողությունների հասավ։

 

Ի դեպ, Էթերի Տուտբերիձեն մոր կողմից հայ է, իսկ Եվգենյա Մեդվեդևան՝ հոր կողմից։ Էթերիի մայրը՝ Էթերի Պետրովնան, շատ էր անհանգստանում իր դստեր բոլոր երիտասարդ աշակերտների  ու աշակերտուհիների համար: Ժենյա Մեդվեդևան լավ էր ճանաչում Էթերի Պետրովնային և նրան տատիկ էր կոչում։ «Այնպես որ, իմ երակներում նաև հայկական արյուն է հոսում»,– ասում է հարցազրույցում ինքը՝ Էթերի Տուտբերիձեն։– Իմ հաջողությունը շատ բանով նրան է պարտական. հայկական համառության պակաս չունեմ: Կյանքում ու կարիերայում իր աջակցությամբ ինձ շատ է օգնել նաև հայ մայրս»: Այո՛, հենց հայ մայրը՝ Պատվական Միսակի Գրիգորյանի թոռնուհին է իր Էթերի դստեր ձեռքից բռնած տարել սահադաշտ՝ գեղասահքի մոտակա բաժանմունք։

 

Նշենք, որ Էթերի Տուտբերիձեն չի մոռանում իր հայկական ու վրացական արմատների մասին։ Նա մեծացրել է հայտնի երիտասարդ վրացի գեղասահորդ Մորիս Կվիտելաշվիլուն, ինչպես նաև հայուհի Եվգենյա Արմանի Բաբասյանին (հետագայում վերցրել է մորական տատի օրիորդական անունը՝ Մեդվեդևա)։ Ադելիան, հասկանալի է, շատ է հպարտանում իր հայկական արմատներով, ուսումնասիրում է մայրենի լեզուն, իսկ սառույցի վրա ազատ ծրագրում ելույթ ունեցավ նաև հայ նշանավոր կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» գործիքային երաժշտության ներքո։ Մարզուհին այսպես ցույց տվեց իր զորակցությունը ղարաբաղյան հակամարտությունում տուժած հայ ժողովրդի նկատմամբ։

 

Ապագա գեղասահորդուհին ծնվել է 2007 թվականի հունիսի 5-ին Մոսկվայում՝ Տիգրան և Պոլինա Պետրոսյանների ընտանիքում: Աղջկա արտաքինը մեծ ուշադրություն է գրավում իր անսովոր գեղեցկությամբ: Սա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ նրա երակներում տարբեր ազգությունների արյուն է խառնված: Նրա հայրը՝ Տիգրանը, հայ է, իսկ մայրը՝ Պոլինան՝ ռուս: Մայրը ծագող աստղին օժտում է դասական սլավոնական արտաքինով. նա ունի բաց շագանակագույն մազեր և գեղեցիկ դեմք: Դատելով ամեն ինչից՝ Ադելիան կազմվածքով նրան է նման՝ բարեկազմ գեղեցկուհի: Նա պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, Ադելիայի հանգստի ժամանակ արված հենց նրա հրաշալի լուսանկարներով հնարավորություն ունենք հիանալու:

 

«Ներկա պահին մորս հիմնական դերը մարզուհու մայր լինելն է։ Դա շատ էներգիա և ժամանակ է խլում, ես շնորհակալ եմ նրան։ Հայրս բժշկական կրթություն ունի. այժմ նա զբաղվում է բժշկական սարքավորումներով»,– ասել է գեղասահորդուհին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

 

Ադելիայի ծնողները սպորտային անցյալ չունեն, բայց նրանց ընդհանուր մի գիծ ակնհայտ փոխանցվել է աղջկան՝ սերը պարի նկատմամբ:

 

Ադելիայի ասելով՝ ինքը ծնողներին խնդրել է չմուշկներով սահել սովորեցնել իրեն դեռևս երկու տարեկանում՝ հեռուստացույցով «Սառցե դարաշրջան» շոուն դիտելուց հետո։ Ապագա չեմպիոնի մայրն ու հայրը նախընտրել են ևս մի երկու տարի սպասել, նախքան երեխային սպորտի տալը։

 

Ծնողները դստերը սահադաշտ տարան, երբ նա չորս տարեկան էր։ Ադելիան հիշում է, թե ինչպես այդ պահին ցատկում էր երջանկությունից և գրկում սառույցը։ Նրա առաջին մարզիչներից էր Իրինա Ստրախովան, որը հիմք դրեց նրա համար և սովորեցրեց եռակի ցատկեր կատարել։

 

Ադելիան դպրոց է գնացել վեց տարեկանում։ Նրա խոսքով՝ ինքն է այդպես ցանկացել, քանի որ «մանկապարտեզում ձանձրանում էր»։

 

Ադելիան սիրում է գեղարվեստական ​​գրականություն։ Նա խոստովանել է իր սերը «Պատերազմ և խաղաղություն» և «Խաղաղ Դոն» երկու էպիկական վեպերի հերոսների նկատմամբ։ «Սիրում եմ Ցվետաևայի և Ախմատովայի բանաստեղծությունները։ Վերջերս ընթերցեցի Ախմատովայի «Ռեքվիեմը». Այնպիսի ծանր զգացողություն ունեցա ընթերցելուց հետո։ Կոկորդումս ծանրություն է»,– պատմել է նա հարցազրույցում։ Ադելիան սիրում է կարդալ նաև Ագաթա Քրիստիի դետեկտիվները։

 

Ի՞նչ է անում Ադելիան ազատ ժամանակ։ Ի վերջո, Ադելիան միշտ չէ որ մարզուհի է, այլ սովորական աղջիկ՝ 152 սմ հասակով, որը վախենում է միջատներից։

 

Նա սիրում է փազլներ հավաքել և ընտանիքի հետ հետաքրքիր ֆիլմեր դիտել։ Ադելիան ունի Ալմա անունով յորքշիրյան տերիեր շուն, որին նա կոչում է «մասիպուսեչկա»։ Փափլիկ ընկերը մարզուհուն երբեմն ուղեկցում է մարզումների, ինչպես նաև ճանապարհորդում է իր տիրուհու հետ։

 

Ադելիան խոստովանեց, որ ինքն ավելի շատ արտույտ է, քանի որ առավոտյան հեշտ է արթնանում: «Ինչպե՞ս կբութագրեիր քեզ երեք բառով», «Ինչպիսի՞ն ես իրականում», «Եվ ինչպիսի՞ն կցանկանայիր տեսնել քեզ» հարցերին Ադելիան պատասխանել է. «Չափից դուրս զգացմունքային, եռանդուն և արագաշարժ:

Կցանկանայի ավելի շատ հանգստություն և որոշակի վստահություն: Իսկապես դրա պակասն ունեմ»:

 

 

Հ. Գ. Մենասահքի մրցումները տեղի ունեցան «Միլանո» սառցադաշտում: «Նոև Կովչեգ» թերթի այս համարի ստորագրման օրը մամուլում հայտնի դարձավ, որ Ադելիա Պետրոսյանը, ազատ ծրագրում ընկնելուց հետո (կատարելով քառակի տուլուպ), օլիմպիադայում զբաղեցրել է ընդամենը վեցերորդ տեղը, ինչպես և Պյոտր Գումեննիկը։

 

 

Պատրաստեցին Մարինա և Համլետ Միրզոյանները, Մոսկվա

 

Ադելիա Պետրոսյանը և նրա մարզիչներ Էթերի Տուտբերիձեն և Դանիիլ Գլեյխենգաուզը 2026 թվականի ձմեռային օլիմպիադայում: Միլան, փետրվարի 16

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում