USAID-ի միջոցով Ուկրաինային ԱՄՆ-ի տրամադրած առնվազն 26 միլիարդ դոլարի ճակատագիրն անհայտ է
ՄիջազգայինԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից անցկացված աուդիտը բացահայտել է անկանոնություններ Ուկրաինային տրամադրված ֆինանսական օգնության հաշվետվություններում: Խոսքը մոտավորապես 26 միլիարդ դոլարի մասին է, ասել է USAID-ի գլխավոր տեսուչի տեղակալ Ադամ Կապլանը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի լսումների ժամանակ, որոնք նվիրված էին Վաշինգտոնի կողմից այլ երկրներին տրամադրված օգնության անկանոնություններին:
Կարճ ասած, կա առնվազն 26 միլիարդի գողության բացահայտում, որը, սակայն, դեռ հետեւանքներ չի ունեցել:

