Իշխանությունն ու պառլամենտական ընդդիմությունը նույն մետաղադրամի տարբեր կողմերն են. Սուրեն Պետրոսյան
ՆերքաղաքականԽորհրդարանական առաջիկա ընտրություններին պատրաստվում են շատ կուսակցություններ: Ինչ ծրագրեր ունի «Ժողովրդավարական համախմբում»-ը, «Իրավունք»-ը պարզել է կուսակցության նախագահ ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ:
— Ձեր կուսակցությունը մասնակցելո՞ւ է գալիք՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:
— Անպայման մասնակցելու ենք, եւ առաջին համարը լինելու եմ ես: Քանի որ մենք այս ընտրություններում շատ իրատես ենք եւ գիտենք, որ այս պահին չենք կարող հավաքել ձայների մեծամասնություն, դրա համար ես չեմ ասում վարչապետի թեկնածու, ես ասում եմ` մեր ցուցակի առաջին համարում լինելու եմ ես:
— Այսինքն, լինելով իրատես, եւ գնահատելով իրավիճակը, Դուք պատրաստվում եք հաջորդ խորհրդարանում լինել ընդդիմությո՞ւն:
— Բազմիցս ասել եմ, եթե մենք ցանկանում ենք, որ լինի իշխանափոխություն կամ խորքային իրավիճակի փոփոխություն, եւ ոչ թե այս քաղաքական համակարգի վերարտադրություն, ապա առաջին քայլը պետք է լինի ընդդիմափոխություն: Որովհետեւ այսօր Հասատանում գործում է փոխհամաձայնեցված խմբիշխանություն: Այսօր իշխանությունն ու պառլամենտական ընդդիմությունը նույնն են՝ նույն մետաղադրամի տարբեր կողմերն են: Առաջին մեր գերխնդիրն այս փոխհամաձայնեցված ընդդիմությունը ճեղքելն է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

